Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Մնում է Նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է». Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ... Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր... Խուլ՝ իր հասցեին հնչող դժգոհությունների և կույր այն ամենի հանդեպ, որ Երևանի փողոցներում կատարվում են օրեր շարունակ: Նա «ո՛չ լսում» և «ո՛չ էլ տեսնում» է այն ամենն ու ամենքին, ինչ սիրում էր լսելի ու տեսանելի դարձնել նախկին իշխանություններին, շ երբ ընդդիմություն էր: Այսօր ինքն է դարձել այն թիրախը, որին տարիներ շարունակ հարվածում էր... Հարվածում էր հիմնականում պատվերով՝ իր ու իր նմանների հետևից տանելով իրականությունից անտեղյակ ամբոխին: Իսկ այդ ամբոխը սիրում էր լսել նրան և կուրորեն գնալ «փրկիչի» հետևից՝ համոզված լինելով, որ նա երկրին բերելու է արդարություն և արժանապատիվ ապրելու մարդկային իրավունք: Ոգևորության ալիքը գնալով տարածվում էր ողջ երկրով մեկ և մարդկանց մի հսկայական շերտ դառնում էր «հեղափոխական»: Նրանք միայն լսում էին «փրկիչին» և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման ու հրահանգ, անգամ ջարդել ու փշրել հանրային ու պետական նշանակության հիմնարկների դռները, փակել միջպետական ճանապարհները, հարձակվել կառավարության և խորհրդարանի վրա և այդպիսով կաթվածահար անել երկրի բնականոն կենսագործունեությունը... Հենց այդպես էլ՝ «ԹԱՎՇՅԱ հեղափոխությամբ», իշխանությունը դարձավ Նիկոլինն ու նա սկսեց քաջնազարավարի առաջնորդել երկիրը... Երկուսուկես տարի շարունակ զոմբիացած մասսաները լսելով ու հավատալով «առաջնորդի» խոստումներին՝ կատարում էին այն ամենը, ինչ իր ֆեյսբուքյան լայվերով մատուցում էր նա... Բայց անվերջ այդպես շարունակել հնարավոր չէր, քանի որ ինչ-որ պահի պետք է հայտնվեր ճշմարտությունը... Իսկ այն հայտնվեց պատերազմի տեսքով... Արդյունքում երկիրն ու ժողովուրդը կորցրին այն, ինչ ձեռք էին բերել արյամբ ու տարիների անդուլ մաքառումների գնով... Կորցրինք, գրեթե, ողջ Արցախը, ապաշնորհ կառավարման արդյունքում զոհաբերվեց շուրջ 5000 հայորդիների կյանք, հազարավորները վիրավորվեցին, տասնյակներով գերեվարվեցին... Եվ, որ պակաս ցավալի չէր, հայը, թեկուզ ժամանակավոր, բայց դադարեց աշխարհին նայել հպարտ հայացքով... Նիկոլի հորջորջած «հպարտ» քաղաքացին այլևս այն չէ...

Այսօր հայը նորից դուրս է եկել փողոց... Դուրս է եկել՝ վերադարձնելու իր կորսված հպարտությունն ու Երկիրը նորեն տանելու բնականոն հունով: Բայց, անգամ այս օրհասական պահին, Նիկոլը շարունակում է մնալ նիկոլ... Նիկոլը խուլ է և կույր... Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է... Իսկ գլխավոր հեռացնողը պիտի լինի ժողովրդի այն հատվածը, որին նա խաբել ու տարել է «թավշյա հեղափոխության»: Հակառակ դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու վերականգնել մեր ազգայինն հպարտությունը, այլև շարունակելու ենք կորցնել և ապրել գլխիկոր... Ընտրությունը քոնն է՝ խաբված ժողովուրդ»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>