1 օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ
Դիտել նաև
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Բաքուն ու Մոսկվան իրարից գոհ են
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 649 մարդ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:

