Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ներքին Ճարտարի 400 բնակիչ մնաց անտուն ու առանց աշխատանքի. 400 հա այգին ու 1500 հա մշակված հողը այլևս իրենցը չէ

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի Ներքին Ճարտարն այլևս Արցախ չէ։ 

«Ճարտարը մի թաղամաս ունի, կոչվում է Ներքին Ճարտար։ Մենակ դա է  անցել թուրքերի տիրապետության տակ, մնացածը՝ հիմնական Ճարտար,  թուրքը չի մտել»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ճարտարի գյուղապետ Վլադիկ Հովհաննիսյանը։

Գյուղապետը վստահեցնում է՝ բնակիչները վախեցած չեն, պարզապես ինչքան վարելահող, այգիներ ունեին, թուրքին է անցել։ Հենց այդ հողն էր ճարտարցու միակ աշխատատեղը։

«Մեր հիմնական գյուղից 8 կմ հեռու է Ներքին Ճարտարը։ 400 բնակիչ կար Ներքին Ճարտարում։ Մեկ էլ էդ տարածքում 400 հա այգի ունեինք, որ Ճարտարի բնակչության հիմնական աշխատատեղն է ու 1500 հա հող, երևի շատ։ Վերջնական սահմանը դրված չի, բայց այդքան էլ վարելահող է անցել, որ չենք կարող այնտեղ աշխատել, այդքան մշակած վարելահող»։

Ադրբեջանցիներին Ճարտարցիները չեն տեսնում, չեն շփվում՝ իրենց բաժանող մինչև 4կմ հատված կա։

«Թուրքերը Ներքին Ճարտարից դեպի Ճարտար արանքում ՝ 3-4 կմ վերև են էլի, այնտեղ ընդհանրապես չենք կարողանում գնալ, չգիտենք անգամ ի՞նչ է կատարվում»։

Ճարտարցիները գյուղապետի գլխավորությամբ կորցրել են իրենց հարստությունը՝ բերրի հողն ու աշխատանքը։ Ինչո՞վ են զբաղվելու՝ դեռ պարզ չէ, կորցրածն էլ հետ բերել՝ թեկուզ փոխհատուցման տեսքով, հույս չունեն։

«Հլը պարզ չի ինչով ենք զբաղվելու։ Բնակչությունը հիմնականում վերադարձել է, բայց հլը պարզ չի, ով է փոխհատուցելու, շատ մեծ գումարներ է, էդքան ոչ մեկ չի տա։ Մեր պետությունը էդ հնարավորությունը չունի երևի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ճարտարում բնակվել է 4400 բնակիչ, 400-ը ստիպված է տեղահանվել՝ բնակավայրը մնացել է Ադրբեջանին։
«4000 բնակիչ են, գրեթե բոլորը եկել են, կարողա մի 100 բնակիչ եկած չլինի, դրանից բացի 63-ն էլ այլ գրավյալ տարածքներից ՝ Հադրութից, Շուշիից այլ գյուղերից են եկել, վերաբնակեցվել»։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ պաշտոնական Ստեփանակերտի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հսկողության տակ է անցել Արցախի 118 համայնք և բնակավայր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>