Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Փառուխ գյուղում 3-4 տղամարդ է մնացել․ թշնամին գյուղից 500 մ հեռավորության վրա է

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը Աղդամը թշնամուն հանձնելուց հետո զրկվել է իր գլխավոր ճանապարհից։ Ներկա պահին այն գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։

Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դա ադրբեջանցիների սահմանը չէ, բայց եկել և այնտեղ են կանգնել․ «Այդ ճանապարհը հենց մերն է եղել, Ադրբեջանի սահմանը չէ։ Այդ ճանապարհի ներքևն է իրենցը, բայց իրենք ճանապարհից վերև էլ են կանգնել։ Հիմա ճանապարհի վերևում էլ են կանգնած, ներքևում էլ, հենց կողքն էլ և հնարավոր չէ այդ ճանապարհով գնալ-գալ»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ դա գյուղացիների կողմից օգտագործվող միակ ճանապարհն է։

Վարդան Միքայելյանը նշեց, որ անտառի միջով անցնող հին ճանապարհ կա և այժմ դա են օգտագործում, բայց այն շատ վատ վիճակում է գտնվում և ավտոմեքենաների համար անանցանելի է։ Հարցին՝ դիմել են պատկան մարմիններին, գյուղապետը նշեց՝ ասել են, որ պետք է գան և կարգավորեն։

Անդրադառնալով հարցին՝ փորձե՞լ են ադրբեջանցիները գյուղ մտնել, Վարդան Միքայելյանն ասաց, որ նման բան չեն նկատել․ «Սկզբի օրերին եկել են գյուղի հենց առաջին տան մոտ, բայց դրանից հետո, երբ մեր զինվորները եկան, պոստ դրեցին, էլ չեն երևացել»,-նշեց Փառուխի գյուղապետը։

Թշնամին այժմ Փառուխ գյուղից 500 մ հեռավորության վրա է, ինչն էլ պատճառ է դարձել, որ գյուղը դատարկվի։ Նախքան պատերազմը՝ գյուղն ունեցել է 82 բնակիչ, որից 50-ը՝ մշտական բնակիչ էին, իսկ այսօր գյուղում մնացել է ընդամենը 3-4 տղամարդ․ «Մարդիկ ասում են՝ չեն կարող թուրքի բերան երեխա պահեն։ Մնացել է 3-4 մարդ, որոնք անասնապահությամբ են զբաղվում, չեն կարող գնալ։ Անասունն էլ եթե հանկարծ փախնի ու մյուս կողմն անցնի, վերջ իրենցն է, էլ չեն կարող գնան հետ բերեն։ Ինձ են նայում, եթե ես գնամ գյուղից, իրենք էլ կգնան։ Հիմա վտանգ չկա, նորմալ է, բայց արդեն մեջները վախ կա»,-ասաց Վարդան Միքայելյանը, ով չի պատրաստվում գյուղը լքել․ «Առանց գյուղի չեմ կարող։ Հայրս էլ չի ուզում դուրս գա գյուղից»,-ասաց գյուղապետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>