Մխիթարյանը կհանգստանա. Հայաստանի հավաքականի ավագն ընդգրկված չէ «Ռոմա»-«Սոֆիա ԲԿՄԱ» խաղի հայտացուցակում
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
«Ռոման» Եվրոպա լիգայի խմբային փուլում մրցելույթները կավարտի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղով։ Մրցումային տեսանկյունից հանդիպումը որևէ նշանակություն չունի հռոմեական ակումբի համար, քանի որ նրանք արդեն ապահովել են խմբում առաջին տեղը և դուրս են եկել փլեյ-օֆֆ։
Պաուլո Ֆոնսեկան 20 ֆուտբոլիստ է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Մի շարք առաջատարներ, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն հայտավորվել՝ ստանալով հանգստի հնարավորություն։
Խաղը կկայանա այսօր ու կսկսվի Երևանի ժամանակով 21։55-ին։

