Այսօր, Արցախի անկախության հռչակման օրը, Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը
Դիտել նաև
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է։ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն եւ արցախցիների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։
Իսկ 2006 թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։
Սահմանադրության տեքստում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։
Եւ այսօր, Արցախի անկախության օրը, Բաքվում ռազմական շքերթով, Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ, կամրագրվի որպես Արցախի թուրքացման ու մեր արժանապատվության ոչնչացման օր։
Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

