Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ»

Հանրային բարոյականության իմպերատիվների ընտրությունը կանխորոշելու է ոչ միայն անխուսափելի արտահերթ ընտրության արդյունքները, այլ Հայաստան պետության ու պետականության գոյությունն ինքնին

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանն ապրում է երեք իրականություններում։ Մի իրականությունում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը՝ «ժողովրդի վարչապետը», ով ապրում և աշխատում է մի քանի պատեր կազմած հարյուրավոր, գուցե հազարավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների պաշտպանության ներքո գտնվող ապարանքներում ու պետական շենքերում։ Մյուս իրականությունում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի քաղաքական ուժերն են, հարյուրավոր համայնքները, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները, գիտնականներ, մտավորականներ։

Եվ երրորդ իրականությունում հասարակության այն հատվածն է, ըստ ամենայնի՝ զգալի հատվածը, որը չի պատկանում նշված երկու իրականություններից որևէ մեկին։ Հասարակության այդ հատվածը դեռևս պասիվ է, չգիտակցելով անգամ, որ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հանգուցալուծումը կախված է հենց իրենից։ Հասարակության այս հատվածի շարքում մեծամասնություն են կազմում 2018-ի հեղափոխությունը ողջունածները և Նիկոլ Փաշինյանին ընտրածները։ Նրանք իրականում այսօր ամենածանր վիճակում են, քանի որ իրենց երբեմնի պաշտելի առաջնորդը ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիր, հանձնել է Արցախի 80 տոկոսը, Հայաստանից զգալի տարածքներ՝ հազարավոր երիտասարդների կյանքեր խլելով։

Նրան ընտրողներից շատերը դեռ չեն ցանկանում կամ չեն կարողանում գիտակցել սեփական սխալը և առերեսվել այն ճշմարտության հետ, որ «թագավորը մերկ է»։ Հասարակության ահա այդ հատվածն այսօր կանգնած է ընտրության, երկընտրանքի առաջ, շատ ավելի կարևոր ընտրության, քան ընտրատեղամասում կատարվող քվեարկությունն է։ Երեք իրականություններից երկուսը՝ ոստիկանապաշար իշխանությունը և փողոցում գտնվող ընդդիմությունը, առաջարկում են երկու հակամետ հայեցակարգ, որոնք վերաբերում են կապիտուլյացիային։ Իշխանությունը, լայն իմաստով, ասում է, որ «կապիտուլյացիան ողբերգություն չէ», ընդդիմությունը պնդում է, որ «կապիտուլյացիան դավաճանություն է»։ Ահա այս երկու հակամետ հայեցակարգերի միջև հասարակությունը պետք է ընտրություն կատարի։

Առաջին հայացքից հեշտ թվացող այս ընտրությունն իրականում հեշտ ընտրություն չէ մի հասարակության համար, որում տարիներ շարունակ մեթոդաբար դեգրադացվել են բարոյականության պարզագույն իմպերատիվները՝ լավի ու վատի, չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի մասին։ Հանրային բարոյականության այդ առանցքները խեղվել են այնպես ու այնքան, որ այդ իմպերատիվները գործում են հակառակ նշանակությամբ՝ չարը դարձել է բարի, սուտը՝ ճշմարտություն, խաբեությունը՝ ազնվություն, և այդպես շարունակ։

Պատերազմում պարտությունը, սակայն, առաջացրել է հանրային շոկ, որը հասարակության համար ոչ միայն սպառնալիք է, այլև եզակի հնարավորություն՝ վերականգնելու խաթարված բարոյականությունն ու բանականությունը։ Կկատարի՞ հասարակությունն այդ քայլը, ընտրություն կկատարի՞ «դավաճանությունը լավ է» և «դավաճանությունը վատ է» պարզագույն երկընտրանքի միջև, կստանա պատերազմի արդյունքում հայտնված ավերակներից վերակենդանանալու հնարավորություն։

Հենց այդ՝ հանրային բարոյականության իմպերատիվների ընտրությունը կանխորոշելու է ոչ միայն անխուսափելի արտահերթ ընտրության արդյունքները, այլ լայն իմաստով՝ Հայաստանի պետության ու պետականության գոյությունն ինքնին։ Այս իրավիճակի հանգուցալուծումը, լայն իմաստով, պայմանավորված է նրանով, թե վերը նշված երկու իրականության կրողներից որ մեկը կկարողանա հասարակությանը համոզել կապիտուլյացիայի արդարացվածության կամ կապիտուլյացիայի դավաճանության մեջ։ Որոշողը ժողովուրդն է, որին երեկ անընդհատ հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի հարյուր կամ հազար ոստիկանների պատերի ետևում պատսպարված Ազգային ժողովի շենքում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>