Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Միակ բացահայտումն այն է, որ Լուկաշենկոն բազարի ոճով առաջարկում է գնել շրջանները․ Զատուլին

Հրապարակի հարցազրույցը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

-Նախօրեին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում են Արցախի հարցի մասին, եւ Լուկաշենկոն միջնորդավորված՝ Ալիեւի անունից, 5 միլիարդ դոլար է առաջարկում 5 շրջանների դիմաց, իսկ Սարգսյանը հրաժարվում է։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ էր ձեռնտու, որ այս ձայնագրությունը հրապարակայնացվեր։

-Կցանկանայի այդ հարցը վերահասցեագրել Ձեզ, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է լինել տարբեր՝ տարբեր մարդկանց համար։ Մի մասը, օրինակ, կարող է կատարվածից հետո մեղադրել Սարգսյանին, որը նախկինում փողը չի վերցրել, իսկ հիմա ստիպված եք տալ ձրի ու դեռ՝ կորուստներով, իսկ մյուսները, հուսով եմ՝ նրանք մեծամասնություն են, հերթական անգամ կարող են համոզվել նրանում, որ Հայաստանի նախագահը չի գնացել գործարքի, չի թողել, որ իրեն ու Հայաստանը գնեն։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ ես չգիտեմ՝ այդ ձայնագրությունը որքանով է աուդենտիկ՝ իսկակա՞ն է, թե՞ ֆեյք, բայց եթե այդ ձայնագրությունն իրական է, ապա ես այնտեղ հնչած մտքերում ոչինչ չեմ լսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։ Իսկ Հայաստանի նախագահը, ուզում եմ նշել, պատրաստ էր 5 շրջանների վերադարձին եւ հետո՝ նաեւ միջանցքային շրջաններին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության դիմաց։ Հենց այդպիսին էր Հայաստանի դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կազանյան հանդիպման նախօրեին։ Եվ այդ ձայնագրությունը պետք է վերլուծել այս հանգամանքի լույսի ներքո։ Իսկ ինչպես մենք լսում ենք այդ ձայնագրությունից՝ Լուկաշենկոն ոչ մի խոսք չի ասում ԼՂ անկախության ճանաչման մասին, խոսում է միայն շրջանները տալու մասին։

-Իսկ կարելի՞ է, օրինակ, ենթադրել, որ հիմա է տեղի ունեցել նման գործարք։

-Չեմ կարող այդ մասին դատել։ Չգիտեմ, այնքան էլ չեմ հավատում, բայց իմ մոտ շատ հարցեր են առաջանում՝ հատկապես պատերազմի ավարտական փուլում պատերազմական գործողությունների հետ կապված, երբ առանց որեւէ հիմքի հանձնվեց Արցախի ռազմաստրատեգիական առումով առանցքային նշանակություն ունեցող Շուշին։ Ինչո՞ւ նման բան թույլ տրվեց։ Ինչպե՞ս բացատրել՝ չգիտեմ։

-Այսինքն, ըստ Ձեզ, Սարգսյանը հրաժարվել է այն պատճառով, որ ԼՂ կարգավիճակի հարց չի՞ քննարկվել։

-Կարելի է հեշտությամբ համեմատել։ Կարող եմ տարբեր պատասխաններ ունենալ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես պատասխանել։ Նախ, սա շատ անձնական խոսակցություն է, այն չէր կարող ինչ-որ շատ լուրջ ու ուղիղ առաջարկ լինել։ Սա երրորդ անձանց միջոցով ինչ-որ զոնդաժ անելու փորձ է` պարզելու, թե պատրա՞ստ են արդյոք հայերը շրջանների հանձնմանը, նույն Ալիեւի կողմից՝ առանց որեւէ պարտավորությունների ստանձնման։ Եվ երկրորդ․ ուզում եմ նկատել նման արտահոսքերի վերաբերյալ․ հայկական կողմի դիրքորոշումը կազանյան հանդիպումից առաջ հայտնի էր՝ ՌԴ-ի, մյուս համանախագահների ու առողջ բանականության ազդեցությամբ։ Հայկական կողմը պատրաստ էր գնալ փոխզիջումների, ինչին պատրաստ չէր Ադրբեջանը եւ այն տապալեց Կազանում հանդիպման ժամանակ։ Բայց եթե գոնե մի քիչ հասկանում եք, թե ինչպես են պատրաստվում նման հանդիպումները՝ նախագահական մակարդակի, ապա կիմանաք, որ բոլոր պայմանավորվածությունները նախապես քննարկվում են։ Եվ Կազանից առաջ որոշակի վստահություն կար՝ կա պայմանավորվածություն 5 շրջանների վերադարձի, որոշակի ժամանակ անց՝ միջանցքների։ Ընդ որում՝ խոսքը 100 կիլոմետր լայնություն ունեցող միջանցքի մասին էր։ Լաչինից, փաստորեն, մեկ գյուղ պետք է հանձնվեր Ադրբեջանին, մնացած ողջ շրջանը դառնում էր միջանցք՝ ամբողջովին։ Իսկ կարգավիճակի հարցը որոշվում էր որոշ ժամանակ անց՝ հանրաքվեի միջոցով՝ այն համամասնությամբ, որոնք ունեցել են Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը սկսվելու ժամանակ։ Եթե Հայաստանն այն ժամանակ դրան պատրաստ էր, ապա ո՞րն է այս ձայնագրության բացահայտումը։ Միայն այն, որ պարոն Լուկաշենկոն այսպես լայն, անգամ բազարի ոճով առաջարկում է գնել շրջանները, բայց, կրկնեմ, ոչինչ չի ասում Արցախի կարգավիճակի մասին կամ լիազորված չէր, կամ․․․ չգիտեմ՝ համարում է, որ դա ինքնին ենթադրվում է։ Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ դրան։ Եվ հասկանալի է, որ այդ իրավիճակում Հայաստանի ղեկավարը հրաժարվել է Արցախի հայության ճակատագիրը փոխանակել դոլարներով եւ, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է գտնվել։

-Իսկ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ այդ հարցը քննարկվում է ՀԱՊԿ ինչ-որ միջոցառման շրջանակներում։ Ի վերջո, կար Մինսկի խումբ․․․

-Այդ հարցը չի քննարկվում ՀԱՊԿ շրջանակներում։ Քննարկվում է 2 նախագահների միջեւ՝ շատ անձնական խոսակցության ժամանակ։ Իսկ թե որտեղ կարող էր լինել այդ շատ անձնական խոսակցությունը՝ նիստի՞ ժամանակ, թե՞ որեւէ այլ տեղ․․․ ՀԱՊԿ որեւէ սղագրության մեջ նման բան չկա։ Հետեւաբար՝ սա ՀԱՊԿ շրջանակներում չէ։ Ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ն, այն ընդամենը հանդիպման վայր է։ Առիթը կար, այնտեղ նրանք հանդիպեցին, ահա եւ ամենը։ Սա հարց է, որը 2 նախագահների քննարկման նյութ է, իսկ նախագահների միջեւ կարող են տարբեր խոսակցություններ լինել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>