Քրգործ է հարուցվել «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ բռնության դեպքի առթիվ
Երեւան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու եւ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: