Քայլականներն իրականում ստացել են 34 տոկոսից մի փոքր ավելի. իսկ միթե՞ 34 տոկոսը կարող է խոսել ժողովրդի անունից
Քայլականներին ու իրենց վարչապետին ժողովրդի ընտրյալ համարողների համար՝ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ 2591276 ընտրողներից քվեարկությանը մասնակցելու իրավունքից օգտվել է 1261105 ընտրող՝ 48.63 տոկոս-ը, ավելի պարզ ասած ընտրողների կեսից քիչը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ձայն է տվել 884864 մարդ կամ 70,42 տոկոս-ը։
Դե հիմա հասարակ թվաբանություն իմացողը կհասկանա, որ քայլականներն իրականում ստացել են 34 տոկոսից մի փոքր ավելի...
Իսկ միթե՞ 34 տոկոսը կարող է խոսել ժողովրդի անունից:
Վարդուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

