Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Դիտել նաև
Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը
Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձևը, որով պահանջում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից
Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը
ԱՄՆ նախագահը նույնպես այս ուղղությամբ վճռական քայլ պետք է անի. Արամ Առաջինը՝ Սենատի բանաձևի մասին
«Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։
Նա այս օրն անվանել է հայ ժողովրդի համար տխուր օր: Սենատորը քննադատել է նաև Կանադայի իշխող կուսակցությանը և անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանի համար, որ նրանք երես են թեքել հայերից և կրկին հովանավորել բռնարարին:
Մենք երախտապարտ ենք սենատոր Հաուսակոսին` հայ ժողովրդի հետ միասին արդարության համար պայքարելու պատրաստակամության համար:
Այնուամենայնիվ, մեզ հետաքրքիր է, թե ուր կորան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները, և ինչու նրանք չկարողացան նպաստել հայ ժողովրդի համար կարևոր հարցերի լուծմանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։