Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը քայլ անգամ չեն նահանջելու. Հայտարարություն

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը քայլ անգամ չեն նահանջելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից; Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, պատերազմի սանձազերծմանը հաջորդող շաբաթների ընթացքում պարբերաբար հրապարակում էր ամփոփագրեր, որոնց  նպատակն էր կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ եւ բազմաշերտ աշխատանքների առավել ակներեւ արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

Սեպտեմբերի 27-ին հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում նոր թափով ձեռնամուխ եղան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական աշխատանքի համալիր գործիքակազմեր։

Այս ամբողջ ընթացքը, որը Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների գործունեության առավել քան 75ամյա պատմության հատկանշական հանգրվաններից էր, արդյունավորվեց կարեւոր ձեռքբերումներով, Արցախի եւ Հայաստանի միջազգային բարեկամների շրջանակների շեշտակի աճով, նոր հարաբերությունների հեռանկարներով։ Այդ ամենը այժմ ուսումնասիրվում է, կատարվում են համապատասխան վերլուծություններ եւ գնահատակեններ։ Դրանք պատշաճ պահին կներկայացվեն հասարակությանն ու շահագրգիռ կողմերին։

Ցանկանում ենք գոհունակություն հայտնել մեր հանձնախմբերին ու գրասենյակներին՝ անհուն նվիրումով դժվար պահին հայրենիքի շահերի պաշտպանությանը լծվելու, կատարված հմուտ եւ արհեստավարժ աշխատանքի, համայնքային կյանքը աշխուժացնելու համար։

Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի սպասարկման առումով ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ։ Այսու մեր նախընթաց քաղաքական ծրագրավորումները եւ ձեռնարկների նախագծերը վերարժեւորման կարիք ունեն, սակայն միայն մարտավարական առումով։ Մեր ռազմավարական նպատակները եւ ապագայի տեսլականը շարունակում են անփոփոխ մնալ։

Դատապարտելով Հայաստանի վարչապետի կողմից ամոթալի փաստաթղթի ստորագրմանը հանգեցրած գործողությունները եւ դրանք գնահատելով որպես աղետաբեր մեր ժողովրդի եւ պետության համար, միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չի՛ նահանջելու մեր ժողովրդի իրավունքների հետապնդպան եւ պաշտպանության իր գործունեությունից։ Ստեղծված իրավիճակում մենք մանրակրկիտ եւ մասնագիտական քննարկման ենք ենթարկում առկա տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական իրավիճակը, բազմաթիվ պետությունների ներպետական գործընթացներն ու արտաքին քաղաքական դիրքորոշումները, որպեսզի նոր պայմաններում կարողանանք առավելագույն արդյունավետությամբ սպասարկել մեր ժողովրդի արտաքին քաղաքական շահը։

Մեր առաջիկա աշխատանքների ծիրի մեջ շարունակելու են լինել հատկապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, միջազգային բարեկամների շրջանակի շարունակական ընդլայնման եւ նրանց տեղում տարբեր ծրագրերում ընդգրկելու աշխատանքները, ինչպես նաեւ Արցախի մեկուսացումը ճեղքելու, երիտասարդության կրթության իրավունքի իրացման, համայնքային զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 10-ին հաջորդած ժամանակահատվածում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը։ Այս առումով հատկանշական են Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ Բելգիայի Դաշնային Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը։ Այս ընթացքում շարունակաբար ընդյալնվում է Արցախի բարեկամների շրջանակը․ այս ոլորտում դրական արդյունքներ ունենք հատկապես Հունաստանում եւ Կիպրոսում։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկման առարկա լինեն աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում, հատկապես՝ Միացեալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատում եւ Կանադայի խորհրդարանի վերին պալատում։

Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի  նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին եւ առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել  եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։ Այս համատեքստում, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ դեկտեմբերի 2-6ը Հայաստան եւ Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները։ Նրանք Արցախի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցան, ինչպես նաեւ տեղում իրականացրեցին փաստահավաք աշխատանք։ Պատվիրակության անդամները հիմնականում ներկա ու նախկին խորհրդարանականներ էին։ Շարունակվել են նաեւ Արցախի Հանրապետության անկախության ապակենտրոն ճանաչմանն ուղղված աշխատանքները։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների գործունեության արդյունքների վերաբերյալ պարբերական եւ մանրամասն հրապարակումները կվերսկսվեն՝ հնարավորություն տալով մեր ժողովրդին, լրագրողական հանրույթին եւ մասնագիտական շրջանակներին ստանալու կենտրոնացված տեղեկատվություն ըստ տարածաշրջանների եւ սփյուռքյան համայնքնրի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>