Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայոց պետականությունը «գերի վերցրած էլիտան» ապրում է իր վերջին օրերը

Պատերազմից հետո ՀՀ իշխանութունն, ինչպես նաև իշխանամետ շրջանակների ներկայացուցիչները սկսեցին նույն սխալը թույլ տալ. նրանք հենց իրենք են հասարակությանը ներկայացնում բազմաթիվ հարցեր, որոնց բացահայտման համար ընդդիմությունը պետք է շատ ռեսուրսներ ու ժամանակ ծախսեր:

Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ կերպով ասաց, որ Նիկոլ Փաշինյանն արկածախնդիր է, և որ 2008-ին նա փաստացի արյունահեղություն հրահրեց մայրաքաղաքի փողոցներում:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, դրանով իսկ փաստացի արդարացնելով Բաքվի ու Անկարայի ագրեսիան Արցախի դեմ: Ի վերջո, եթե դուք դիվանագիտական հարաբերություններ եք հաստատում ինչ-որ մեկի հետ, ապա դուք ճանաչում եք այդ սուբյկտի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ընդունո՞ւմ են Արցախի դեմ Ալիեւի ագրեսիայի հիմնավորված լինելը (եւ դիտարկու՞մ են Արցախի դեմ պատերազմը որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» փորձ):

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արմեն Խաչատրյանը նույնպես անմասն չեն մնացել խոստովանություններից: Սիմոնյանը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, ոչ թե հեղափոխություն է, այլ էլիտաների կողմից իշխանություն վերցնելու փորձ: Իսկ Խաչատրյանն ասաց, որ Արամ I-ը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովուրդը չեն, և հենց այդ կապակցությամբ է, որ Փաշինյանին ուղղված իրենց` հրաժարական տալու կոչը, չի արտահայտում ժողովրդի կարծիքը:

Դուք կզարմանաք, բայց Սիմոնյանը և Խաչատրյանը ճիշտ են, բայց նրանք մոռանում են ասել, թե ով է իրենց էլիտան, և ով է նրանց համար ժողովուրդը:

Ցանկացած էլիտայի նպատակն է ապահովել ժողովրդի և պետության զարգացումը: Որոշ էլիտան դա լավ է անում, իսկ մյուսը` վատ, իսկ ժողովուրդն ինքը պետք է որոշի ու ընտրի, թե ով պետք է կառավարի պետությունը: Այնուամենայնիվ, պետականությունը ոչնչացրած (Արցախում, պատերազմի արդյունքում մենք ստացանք հենց ոչնչացված պետականություն), որը իր 5 հազար քաղաքացիներին պատերազմի դաշտում թողեց, ակնհայտորեն չի կարող շարունակել ղեկավարել երկիրը: Նա չի կարող դա անել, քանի որ ժողովուրդը չի ընդունում նման էլիտային:

Ավելին, եթե նման էլիտաի մեջ կան անձինք, ովքեր գոնե մի կաթիլ արժանապատվություն ունեն, իրենք հրաժարական են տալիս ինքնակամ, բայց դա մեր դեպքը չէ:

Այսօր իսկապես էլիտանետի առճակատում է ընթանում. մի կողմից կանգնած է այն էլիտան, որն ունի իր հայացքները, շահերը, իր կառավարման փորձը, իր տնտեսական զարգացման և բանակ կառուցելու փորձը, մյուս կողմից էլիտան, որը պարտվեց պատերազմում, թաղված է կոռուպցիայի մեջ և խաբում իր ժողովրդին:

Այնուամենայնիվ, պետությունում այսօր իշխող վերնախավը դեռ չի ավարտել իր առաքելությունը. նա Զանգեզուրը դեռ չի զիջել Թուրքիային և Ադրբեջանին, ուստի շարունակում է պայքարել իր աթոռի համար: Ըստ ամենայնի, նրանց օտարերկրյա համակարգողները գործում են հետեւյալ սկզբունքով. Утром стулья, а вечером деньги: Եվ մինչև առաքելության ավարտը, օտարերկրյա համակարգողները չեն ավարտի գործարքի իրենց մասը:

Բայց ո՞ւմ է ներկայիս կառավարությունը համարում իր ժողովրդը: Նրանք իրենց ժողովրդին համարում են հասարակության ամենացածր խավը՝ чернь, ամբոխը, որը բոլոր ժամանակներում՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մինչև հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխություն, հմտորեն օգտագործվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, և որոնք անգամ իրենց երկրի քարտեզը չգիտեն ու հայտարարում են, որ «Քելբաջարը Ջաբրայիլն է, և վերջ» : 

1917թ.-ին գերմանական հետախուզությունը հմտորեն օգտագործեց ամբոխը Ռուսաստանում: 1933թ.-ին արևմտյան հետախուզությունը հմտորեն օգտագործեց ամբոխը Գերմանիայում, 2000-ականներին ամերիկյան հետախուզությունը հմտորեն օգտագործեց ամբոխը Վրաստանում և Ուկրաինայում, իսկ 2018-ին Հայաստանում ամբոխը հմտորեն օգտագործեցից թուրքական ուժերը՝ հենվելով մեր երկրում իրենց գործակալական ցանցի վրա: Հենց այս ցանցն իշխանության բերեց ազգային ամոթը՝ ի դեմս Փաշինյանի: Եվ այս ցանցը գերի է վերցրել մեր պետականությունը:

Բայց նրանց ժամանակը Հայաստանում արդեն ավարտվել է: Այն մարդիկ, ովքեր իշխանության եկան հակաօլիգարխիկ կարգախոսներով՝ դառնալով օլիգարխներ ու կործանելով մեր պետականությունը, շուտով կհեռանան:

Հայ ժողովուրդն այլեւս չի ենթարկվի իրենց սադրանքներին, իսկ համախմբված էլիտան դա կապահովի: Ալիևի և Էրդողանի աջակցությունը վայելող իշխանությունը մեր երկրում շուտով կվերանա, իսկ հասարակությունը մանիպուլյացնելու փորձերը և, օրինակ, արտահերթ ընտրություններ անցկացնել առանց Փաշինյանի հրաժարականի և ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը, չեն աշխատի: Ադրբեջանի և Թուրքիայի բաստիոնը մեր երկրում շուտով կընկնի: Սրան այլընտրանք չկա:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>