Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Կաթողիկոսը ժողովուրդ չէ, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ

Hraparak.am-ը գրում է «Իմ քայլի» պատգամավորները գնալով կորցնում են առողջ բանականությունը կամ էլ որոշել են՝ հանուն Նիկոլ Փաշինյանի, նրա հետ միասին դառնալ մահապարտ։ Թվում է՝ նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը նրանց պետք է հուշեր, որ կտրուկ քայլեր անելու, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու ժամանակն է՝ վաղը կարող է ուշ լինել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք Փաշինյանին խնդրում-աղաչում են՝ հրաժարական չտալ, համոզում են, որ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել։ Նրանք դեմ են նույնիսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով իրավիճակը լիցքաթափելու տարբերակին, քանի որ վստահ են, որ գնալով բողոքի ալիքը կմարի, եւ մարդիկ շատ շուտով այլեւս չեն պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Չնայած լրագրողների հետ շփումներում նրանք նույն ինքնավստահությամբ չեն փայլում եւ նույնը չեն պնդում։ Երեկ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասի պահվածքը խորհրդարանում առնվազն կարեկցանքի էր արժանի․ մեր հարցերից խուսափելու համար նրանք փախեփախ էին անում, ոմանք մարաթոնյան վազքի ստանդարտներ էին ցուցադրում, իսկ, օրինակ, Արման Եղոյանը՝ Փաշինյանի նախկին խոսնակը, որը հայտնի է իր շատախոսությամբ, ուղղակի խուլուհամր էր ձեւանում եւ մնջախաղի դերասանի վարպետությամբ փորձում էր հասկացնել, որ հարցազրույց չի տալիս։ Երբեմնի «դուխով» պատգամավորները, որոնք մինչպատերազմյան ժամանակներում պատեհ-անպատեհ հարձակվում էին լրագրողների վրա, երեկ գլխիկոր մերժում էին հարցազրույցի առաջարկները, այդ թվում՝ Փաշինյանի հավատարիմ զինակիցներ Արփի Դավոյանը, աներձագ Հրաչյա Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը։ Երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանն էլ պատերազմից հետո որոշել է միայն գրավոր տարբերակով շփվել լրագրողների հետ՝ հարցերը գրավոր է պահանջում, երեւի, որ օգնականը պատասխանները գրի-ուղարկի։

Սակայն ամենադրամատիկը մեր եւ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբոր՝ Վահե Ղալումյանի շփումն էր։ ԱԺ միջանցքով անվրդով քայլող Ղալումյանին հարցրինք՝ ինքն է՞լ է դեմ, որ Փաշինյանը հեռանա։ Նա անսասան հայացքով պատասխանեց՝ զբաղված եմ։ Փորձեցինք հասկանալ՝ քայլելուց բացի, ինչո՞վ է զբաղված։ Նույն պատասխանը։ Մինչեւ նիստերի դահլիճն ուղեկցեցինք պատգամավորին, սակայն նա այդպես էլ մի վայրկյան «չազատվեց», որ մեր հարցերին պատասխանի, ու իրեն ներս գցեց նիստերի դահլիճ։ Ի դեպ, ԱԺ «ախրանան» մեզ հրելով՝ նրա համար ճանապարհ բացեց։
Երբեմնի լրագրող, այժմ չինովնիկի կոստյումի մեջ հարմար տեղավորված Բաբկեն Թունյանն էլ վստահեցրեց, որ թիմում առհասարակ վարչապետի հրաժարականի հարց չեն քննարկել։ Իսկ թե ինչ են քննարկել, եւ ինչ դիրքորոշում ունի, ասաց․ «Ես դրա մասին արդեն հայտնել եմ»։ Նախկին լրագրող Սարգիս Խանդանյանն էլ ասաց, որ իրենց քննարկման օրակարգում այս պահին կա բացառապես մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը, որն առաջիկա 6 ամիսների գործողությունների ծրագիր է։ Իսկ Փաշինյանի հրաժարականը պահանջողների մտահոգությունները չե՞ն հուզում ձեզ։ «Իհարկե, հուզում են Հայաստանում տեղի ունեցող տարբեր քննարկումներն ու օրակարգերը, բայց այս պահին մենք անհրաժեշտություն ունենք ապահովելու երկրում կայունությունն ու անվտանգությունը։ Հետագայում, երբ հնարավոր լինի քաղաքացիների քվեն տեղ հասցնել, այդ ժամանակ կմտածենք՝ արտահե՞րթ ընտրությունների գնալ, թե՞ հերթական, այս պահին նման բան չի քննարկվել»։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՃՈ նախկին պետ աշխատած Արմեն Խաչատրյանն էլ պատմեց, թե պատգամավորներն ինչ ուղերձներ են փոխանցել Փաշինյանին․ «Թիմի կարծիքը ձեւավորվում է ընտրողների կարծիքից։ Եթե այսօր մենք կարծիք ենք հայտնում, ապա իմացեք, որ դա մեր ընտրողների կարծիքն է։ Մենք չենք կարող կտրվել մեր ընտրողների կարծիքից, մենք չենք կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր մեզ ընտրել են եւ մեզանից որոշակի պահանջներ ունեն, մենք չենք կարող նրանց վստահությանն ու ցանկություններին հակառակ գնալ»։ Ճշտեցինք՝ իրենց ընտրել են, որ հայրենի՞ք հանձնեն ու հիմա էլ կարծում են, որ ոչինչ չի եղել, ու պիտի շարունակե՞ն պաշտոնավարել։ «Շատ բան է եղել, բայց մեր ընտրողները պահանջում են, որ այս բեռը մինչեւ վերջ կրենք, պահանջում են, որ հետդարձ չի կարող լինել»։ Մտածում եք, որ ձեր ընտրողները կարո՞ղ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ «Իրենք ոչ թե կարող են, այլեւ ուզում են»։ Իսկ ե՞րբ եք հարցում արել, որ նման պատկեր եք ստացել։ «Ամեն օր, կարող եք մեզ հետ դուրս գալ քաղաք եւ տեսնել՝ ինչքան մարդ է մոտենում, չեմ ասում՝ մնացած վայրերում, ու աջակցություն են հայտնում»։ Այսինքն՝ ձեզ ընտրած 800 հազար ընտրողների շրջանում հարցո՞ւմ եք արել։ «Այսօրվա միտինգներից էլ է երեւում, որ մենք աջակցություն ունենք»։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>