Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Իշխանական ուժն այսօր իրեն ամբողջությամբ սպառել է». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ իրենց դաշինքը կարող է միավորվել Գագիկ Ծառուկյանի ձեւավորելիք դաշինքի հետ։ Այս մասին Վարդան Օսկանյանը հայտարարել է NEWS.am-ին տված հարցազրուզրույցում։


–Պարոն Օսկանյան, արդեն մասամբ պատրաստ է Ձեր դաշինքը, դեռ վերջնականապես չի կողմնորոշվում «Ժառանգությունը», ի՞նչն է պատճառը, տարակարծությունները «Ժառանգությունո՞ւմ» են, թե՞ դաշինքի անդամների հետ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության չեք գալիս։


–Մեզ համար ցանկալի է, որ «Ժառանգությունը» միանա մեր դաշինքին: Դաշինք կազմելու մեր բանակցությունները հենց իրենց հետ են եղել, նրանք այդ կորիզի մաս կարող են կազմել, բայց վերջնական որոշումը իրենցն է: Մենք առաջին քայլն արել ենք, երեք կուսակցությունով ստեղծել ենք, երկու այլ կուսակցություն է միացել մեզ, այլ քաղաքական ուժեր են միացել, քաղաքացիական հասարակությունից են միացել։ Այնպես որ այդ կորիզը կա, ցանկություն կա, որ այդ դաշինքը մեծ լինի, մենք բոլորս մեծ խնդիր ենք դրել մեր առջեւ՝ հասնել իշխանափոխության։ Այնպես որ, երբ ամբողջական տեսք ստանա դաշինքը, հասարակությանը կներկայանանք հստակ ծրագրով, խնդիրների մատնանշմամբ եւ առաջարկելով այդ խնդիրների լուծումները։


–Այս օրերին խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու հավանականության մասին։ Հանդիպե՞լ եք Ծառուկյանի հետ, քննարկե՞լ եք ընտրություններին միավորված մասնակցելու հարցը, եւ ընդհանրապես Ծառուկյանի ստեղծելիք դաշինքի եւ Ձեր դաշինքի միջեւ միավորվելու եզրեր կա՞ն։


–Ես անձամբ Ծառուկյանի հետ չեմ հանդիպել, որոշ կոնտակտներ, բնականաբար կան, չմոռանաք, որ «Համախմբում» կուսակցության կորիզը, հիմնական առանցքային հիմնադիրները երկար տարիներ աշխատել են Ծառուկյանի հետ եւ արդյունավետ են աշխատել: Շատ հարցերում փոխադարձ հասկացողություն կա, բայց այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա նորից միասին քաղաքական ճանապարհ անցնելու։ Բայց քանի որ, առաջին օրվանից մեր մոտեցումն այն է եղել, որ մենք չենք բացառում իշխանությունից բացի ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը, այս կոնտեքստում չենք բացառում նաեւ Ծառուկյանի հետ մեր համագործակցությունը։ Դա տարբեր ձեւաչափով կարող է լինել, կարող է դաշինք լինել, համագործակցություն լինել, կարող է պայմանավորվածություն լինի, որ ընտրություններից հետո միասին կառավարություն կազմենք։ Մենք բաց ենք բոլոր տեսակ հնարավոր զարգացումների առջեւ այնքան ժամանակ, քանի դեռ հստակ նույն խնդիրն ենք դրել՝ հասնել իշխանափոխության, լուծել ժողովրդի առջեւ ծառացած խնդիրը, այս նպատակի համար պատրաստ ենք բոլոր տեսակի ձեւաչափերին։


–Առաջիկայում Ծառուկյանի հետ հանդիպելու ծրագիր ունե՞ք եւ միավորվելուն ի՞նչը կարող է խոչընդոտ լինել: Օրինակ դաշինքը առաջնորդելու հարցում կարո՞ղ է Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ամբիցիաների հարց ծագել, թե այլ բովանդակային հարցեր կան:


–Այս պահին այդպիսի խնդիր մեր առջեւ չենք դրել: Պարզ է, որ յուրաքանչյուրն իր դաշինքն է կազմում, մենք մեր գործն ենք անում, Ծառուկյանը` իր գործը, այս երկու դաշինքները ձեւավորվելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու, եթե երկու դաշիքները ցանկություն ունենան միավորվելու։ Այս պահի դրությամբ համարում ենք` այն ինչ ունենք, նրանով ենք գնում ընտրությունների։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Չմոռանանք նաեւ մի այլ բան. մեր նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ այն, ինչ մինչեւ ընտրությունները չենք կարողացել անել, ընտրություններից հետո կարող ենք անել։ Ծառուկյանը իր դաշինքով կգնա որոշ տոկոս կհավաքի, մենք մեր դաշինքով կգնանք եւ որոշ տոկոս կհավաքենք, այսինքն` Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երեք կուսակցությունով 50+ ձայն ունենալ եւ կառավարություն կազմել։ Այնպես որ, կարող է մինչեւ ընտրությունները միավորում լինել եւ կարող է ընտրություններից հետո կոալիցիա լինել, կարող է էս տակտիկական նկատառումներից ելնելով` նախօրոք պայմանավորվենք եւ այս ճանապարհով էլ գնանք։


–Ձեր դաշինքում հավաքվել են իշխանության նախկին ներկայացուցիչները: Դուք եղել եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության առանցքային պաշտոնյաններից մեկը, Սեյրան Օհանյանն ընդամենը չորս ամիս առաջ է ազատվել պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նախկինում առանցքային պաշտոնյաներ լինելու հանգամանքը խոչընդոտ չի՞ կարող լինել քաղաքացիների վստահության քվեին արժանանալուն, չէ՞ որ նրանք կարող են մատնացույց անել Ձեր բացթողումները, չարածները։


–Նախ իմ մասով ասեմ. հարցադրումը երբ ծագում է, որ Օսկանյանը նախկինում իշխանության մեջ է եղել, նշանակում է՝ մեզ մոտ զուտ քաղաքագիտական առումով այն չէ։ Այն, ինչ ես արել եմ, դասագրքային դրսեւորում է ժողովրդավարության եւ պետականաշինության առումով։ Իհարկե, իշխանության մեջ չլինես, պիտի լինես ընդդիմության մեջ, կամ, օրինակ, «պարտվես» ընտրություններում կամ դու որոշես՝ քո շրջանը ավարտել ես, դուրս գաս իշխանությունից, լինես ընդդիմություն ու նորից ձգտես իշխանության: Եթե պետությունը, մարդիկ, քաղաքական գործիչները այս ցիկլը չեն անցնում, նշանակում է երբեք մեզ մոտ ժողովրդավարությունը խորը արմատներ չի գցելու: Իմ առումով տեղի ունեցածը դասական գործընթաց է։ Ես տասը տարի աշխատել եմ Քոչարյանի հետ, ձեռքբերումներ ունեմ, ավարտվել է իմ փուլը, նախագահ է փոխվել, ես ինքս եմ առաջարկել, որ նոր նախագահը նոր արտաքին գործերի նախարար պիտի ունենա: Հակառակ ինձ արված առաջարկություններին, համարել եմ` իշխանափոխություն է եղել եւ այդ պահից ինձ համարել եմ ոչ իշխանական գործիչ։ Հիմա ընտրություններ կան, ես հայտ եմ ներկայացնում գալ իշխանության, դա իմ ուժեղ կողմն է։


Սեյրան Օհանյանի պարագան մի քիչ այլ է: Սեյրան Օհանյանը, ինչպես տեսնում ենք նաեւ այլ քաղաքական գործիչներ, ապագա օրերին Հանրապետականի ներսից հասկացան, որ այս իշխանությունների հետ գնալը հեռանկար չունի եւ կարող են սկսել ինքնուրույն գործել, որովհետեւ այդ մարդիկ էլ մտահոգ են երկրի ապագայով: Սեյրան Օհանյանը կուսակցական երբեք չի եղել, նա պաշտպանության նախարար է եղել, որը քաղաքական նշանակում է, ինչ որ պահի նա իրեն ազատել է այդ կախվածությունից...


–Ի՞նքն է ազատել, թե ինչ որ պահից Սեյրան Օհանյանին ազատել են պաշտոնից, եւ նա որոշել է պայքարել իշխանության դեմ:


–Չէ, դա պրիմիտիվ մեկնաբանություն կարող է լինել։ Կարող ես իշխանության մեջ լինել, ասես՝ սա իմ ոլորտն է, ինձ վստահվել է, մաքսիմում անում եմ իմ անելիքը՝ հույս ունենալով, որ հետագայում ինչ որ բաներ կարող ես ուղղել, բայց որ տեսնում ես` ինչ-որ բան չի ստացվում եւ քո առջեւ հնարավորություն կա ընտրությունների միջոցով մի նոր փուլ անցնել, կարող ես այդպիսի որոշում կայացնել։ Պետք չէ անձնական հարթության մեջ դնել անպայման։


–Պարոն Օսկանյան, եթե Սեյրան Օհանյանը մտահոգ էր, կարող էր չէ՞ հրաժարական տալ, ավելի ազնիվ կլիներ...


–Սա իմ մեկնաբանությունն է, ես ուզում եմ հավատալ եւ կարծում եմ` չեմ սխալվում, կամ գոնե իմ պատկերացումը Սեյրան Օհանյանի վերաբերյալ մոտ է իրականությանը այնքանով, որ նա մտահոգված լինելով երկրի ապագայով, տեսնելով, որ իշխանության հետ որեւէ հեռանկար չկա երկրում ինչ որ բան փոխելու, հարմար պահը օգտագործելով ընտրությունների նախաշեմին որոշել է մտնել քաղաքական դաշտ եւ մասնակցել ընտրություններին` դրանով փորձելով իր պատկերացումները իրականացնել։ Պատճառ չունեմ սրան չհավատալու։


–Հայտնի՞ է՝ ով է գլխավորելու ձեր դաշինքը, չէիք բացառել, որ Օհանյանը կարող է լինել:


–Դաշինքների պարագայում երբեք իմ անձը խոչընդոտ չեմ դարձնելու, չեմ բացառում,որ Սեյրան Օհանյանը լինի, այդ որոշումը ինչ-որ պահի հրապարակային կդարձնենք, ես մնում եմ իմ ասածին, որ դաշինքի դեպքում չեմ պնդի, որ ցուցակն անպայման ես եմ գլխավորելու, որովհետեւ նման պնդումը կարող է խոչընդոտ լինել դաշինքը կայանալուն: Եթե առանձին գնար «Համախմբումը», անպայման, ես կգլխավորեի։ Դաշինքի դեպքում ես այդ ճկունությունը ուզում եմ դրսեւորել հանուն մեծ խնդրի՝ հասնել հաղթանակի։


Մանրամասները՝ NEWS.am–ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>