Հեռացի՛ր, չքվի՛ր, քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում․ զոհվածի այրին՝ Նիկոլ Փաշինյանին
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Արցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։
Գրառման մեջ մասնավորապես գրված է
«Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման են ենթարկում ոստիկանության բաժին . . .
Պարզ է, որ գիտակցում ես՝ այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է եւ փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին։
Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում . . .
Ուղղակի անձայն չքվի՛ր, անհայտացի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից . .․»։

