Վարչապետի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»: