«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասվում է ԱԺ կայքում հրապարակված հայտարարությունում:
Tert.am-ի տեղեկություններով՝ Արամ Խաչատրյանը նշանակվելու է Լոռու մարզպետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Tert.am-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանն ասաց, որ գործադիրում աշխատանքի անցնելու համար է մանդատը վայր դրել։ «Դեռևս քննարկման փուլում է, դեռևս հստակ չէ, թե որտեղ եմ աշխատանքի անցնելու»,– ասաց նա։