Ծանր է հայ ժողովրդի վիճակը. ստիպված ջնջեցի նախորդ գրառումս. քաղաքագետ
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը խանի հետ կլիներ. Ստեփան Դանիելյան
Ծանր է հայ ժողովրդի վիճակը։ Ստիպված նախորդ գրառումս ջնջեցի, որովհետեւ բազմաթիվ մարդիկ դա լուրջ էին ընկալել։
Գրել էի հետեւյալը, որ այսուհետ բանակը պետք է ղեկավարեն իրավապաշտպանները, տնտեսությունը' տնային տնտեսուհիները, որպես բնածին լավ հարկահավաքներ, քաղաքականութկամբ պետք է զբաղվեն քաղաքականության հետ կապ չունեցողները եւ այդպես շարունակ։
Իմաստը հետեւյալն էր, որ շատերը «մաքուր» ու նոր մարդիկ են որոնում նոր կառավարության համար ու բացարձակապես չեն քննարկում մասնագիտական ունակությունները' փաստորեն նորից մի նոր ՔՊ են ցանկանում։
Որքան թեժ է վիճակը, լարված մթնոլորտը, որ դա լուրջ են ընկալել։ Չնայած շատերն իրականում հենց այդպես էլ մտածում են։
Բարդ ա վիճակը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

