Երբ բլոկելը նրանց միակ պատասխանն է
Վերջին գրառուս ազդել է Հրայր Թամրազյանի վրա, ինձ բլոկեց: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել «ազատ խոսքի, դեմոկրատիայի, մարդու իրավունքների» համար պայքարող ռադիոկայանի տնօրենի մասին: Եւ քանի, որ նա ինձ բլոկել է առանց պատասխանելու, առանց մեղադրելու իր աշխատակիցներին իմ հասցեին եթերում զազրախոսելու, իմ ղեկավարած հիմնարկի վերաբերյալ պիտակավորումներ տալու համար, վերջին անգամ կանդրադառնամ նրան ու կպատմեմ մի պատմություն, որը կոչվում է՝
«Ինչպես ղարաբաղյան ակտիվիստը թքեց Ղարաբաղի վար» .
Այս անհասկանալի կերպարը ղարաբաղյան շարժման պիկին 1990-ին թե՞ 91-ին Ավստրիայում հանձնվում է ԱՄՆ դեսպանատուն, հայտարարելով, որ ինքը ղարաբաղյան շարժման ակտիվիստ է , համարյա Ղարաբաղ կոմիտեի անդամ և Սովետական Միությունը իրեն հետապնդում է: Սուտը՝ ճշտի տեղ անցկացնելով, ԱՄՆ-ն դրան տալիս է քաղաքական ապաստան:
Մնացածը բանբասանքի թեմաներից են, որ չեմ անդրադառնա: Իմ վրով չի:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

