Հրապարակված միակ պաշտոնական քարտեզը ՌԴ ՊՆ քարտեզն է. Վարուժան Գեղամյանը Արցախի նոր սահմանների մասին
Դիտել նաև
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական
Նկատե՞լ եք, որ նոյմեբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո ոչ ՀՀ և ոչ էլ Արցախից մնացած հատվածի իշխանությունները չեն հրապարակում որևէ պաշտոնական քարտեզ, որտեղ կերևան մեր տարածքային կորուստները: Հրապարակված միակ պաշտոնական քարտեզը ՌԴ ՊՆ քարտեզն է:
Այս նույն հանցավոր մոտեցումն էր որդեգրված ներկա իշխանության կողմից նաև պատերազմի առաջին 15 օրը, երբ ռազմական գործողությունների որևէ քարտեզ չէր ներկայացվում` մոլորության մեջ գցելով հասարակությանը:
Դժվար չէ կռահել, որ այսօր էլ դա չի արվում, որովհետև Հայաստանի ապաշնորհ կառավարությունը շարունակում է պնդել, որ ոչ մի վատ բան էլ չի պատահել:
Մինչդեռ անհավանական է պատկերացնել, որ սեփական հայրենիքի ու պետության 1/4-ը կորցրած ժողովուրդը դեռ հավատում է, որ «Շուշին մերն ա» կամ էլ «Բերձորում թուրքեր չկան» տիպի ակնհայտ ապատեղեկատվությանը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

