«Ես պետք է լինեի այն խրամատում, որտեղ զոհվեց ընկերս. մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու՞ նա գնաց իմ փոխարեն». Հենրիկ Նիկողոսյան. Տեսանյութ
Հենրիկ Նիկողոսյանը հետախուզական դասակի դիպուկահար է եղել: Հիշում է, որ պատերազմի ժամանակ ամենածանր խնդիրը զոհված ընկերների դիերի դուրսբերումն է եղել մարտի դաշտից:
Տղայի պայքարն այսօր արդեն հանուն առողջության է:
Հենրիկը վերականգնողական բուժում է անցնում Զինվորի տանը: Հասցրել է նոր ընկերներ ձեռք բերել, մեկը մյուսին քաջալերելով էլ տղաները վերականգնվում են ու ոտքի կանգնում:

