Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը

Սյունիքի Տեղ համայնքը սահմանապահ գյուղ է արդեն․ ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ թուրքի հետ բանակցությունների, լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին․ համայնքի ղեկավար. Տեսանյութ

Սյունիքի մարզի Տեղ գյուղը սահմանամերձ ու սահմանապահ գյուղ է արդեն։ Տեղ խոշորացված համայնքնը, ընդհանուր առմամբ, սահմանապահ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, թե տարբեր գյուղերի հեռավորությունները սահմանից տարբեր են՝ սկսած 500 մետրից։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Շադունցն արձագանքեց․ «Եթե ես եմ գնում թուրքի հետ բանակցությունների, ի՞նչ ասեմ։ Իմ գործը ո՞րն է, ես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն եմ, ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ բանակցությունների։ Բանակցություններ ենք տարել հակառակորդի հետ, ինչ մեր ձեռքը եղել է, օգտագործել ենք։ Ես Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապված որևէ խնդիր չունեմ, պետականամետ մարդ եմ, ուղղակի այս պահին լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին»,-ասաց նա։

Շադունցը նշեց, թե Տեղ գյուղի բնակիչներն զբաղվել են անասնապահությամբ, Ջաբրայիլի տարածքը, որն այժմ անցել է Ադրբեջանին, գյուղացիներն են օգտագործել որպես արոտավայրեր։

«Գյուղում 50 000 գլուխ ոչխար են պահել, հիմա ամբողջը հետ ենք բերել։ Հիմա բոլորը էժան գնով վաճառել են, տարբեր մարդիկ տարել են։ Մի տարի հետո փողերը կտա՞ն, թե՞ ոչ, չգիտենք։ Գյուղում արոտների խնդիր է եղել դեռ նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչի մասին է խոսքը։ Մարզ կա, 50 հազար գլուխ ոչխար չի պահում։ Երկու ամիս է՝ այդ վիճակին ենք, մեկը չեկավ ասի՝ այդ 50 000 գլուխ ոչխարը, որ բերել եք, որտե՞ղ եք պահելու, ո՞վ խաբեց, առավ, տարավ։ Թող մեկն ասի՝ եկել մեզ հետ խոսել է, առաջարկել է, օգնել է։ Չեն եկել։ Ոչ մեկից էլ չենք պահանջում ոչինչ, մեր հարցերը մենք կլուծենք»,-ասաց համայնքի ղեկավարը։

Նա ընդգծեց՝ այս պահին համայնքի թիվ մեկ խնդիրը դիրքերի հարցն է, պետք է անվտանգությունն ապահովել, հետո մտածել մյուս հարցերի մասին։

«Սահմանապահ զորքերը որոշ տեղերում կանգնած են, բայց բնակչությունը հիմնականում կանգնած է բանակի կողքին, ինքնապաշտպանական գործողություններ են իրականացնում։ Մենք կանգնած ենք նախկին ԽՍՀՄ տարածքի սահմաններում, որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ են եղել, որ մենք ենք կանգնած եղել։ Մի քանի օրվա մեջ բանակցություններ են եղել, բայց այդ հարցը դեռ մնում է, չի կարգավորվել»,-ասաց Ներսես Շադունցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>