Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

Նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային

Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը միավորվեց և ի դեմս Վազգեն Մանուկյանի առաջադրեց վարչապետի միասնական թեկնածու, մեր երկրում գործող գործակալական ցանցն ակտիվացավ: 

Հիմնական թեզը, որն այս ցանցը ցանկանում է ներկայացնել հասարակությանը, այն է, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի, «կոռումպացված նախկինները ցանկանում են վերադառնալ իշխանության»: Այս ամբողջ իրավիճակը և այս թեզը պետք է վերլուծվեն առանձին-առանձին:

Եթե հետադարձ հայացք գցեք ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի պատմությանը, կտեսնենք, որ «կոռուպցիայի» թեման և «թալանը ժողովրդին վերադարձնելու» թեման միշտ եղել է ոչ միայն ընդդիմության և իշխանության դիմակայության թեման, այլև գործիք է եղել օտար ուժերի ձեռքում՝ այս կամ այն երկրում իրավիճակի ապակայունացման համար:

Այսպիսով, 1917-ին գերմանական հետախուզության աջակցությամբ բոլշևիկները իշխանության եկան «բանվորներին ազատագրելու», «գործարանները բանվորների ձեռքը փոխանցելու», «թալանչի դասակարգից ժողովրդին ազատագրելու» կարգախոսների ներքո, բայց հեղափոխությունից հետո բանվորները ոչ միայն չսկսեցին ավելի լավ ապրել, այլ երկիրի հարստությունը ղեկավարող բուրժուազիայի փոխարեն հենց իրենք սկսեցին տնօրինել: Բայց ամենակարևորը՝ բոլշևիկները եկան «Превратим войну империалистическую в войну гражданскую» կարգախոսի ներքո: Դա թույլ տվեց գերմանական բանակին դադարեցնել զուգահեռ մարտերն ու պատերամը միանգամից երկու ճակատում, և պատերազմում կրած պարտությունը երկրի համար ավելի քիչ կործանարար էր, քան եթե այն լիներ այն դեպքում, եթե Ռուսաստանը մասնակցեր պատերազմին մինչև հաղթական ավարտը: Այսպիսով, բոլշևիկները դարձան «հակակոռուպցիոն պայքար» կարգախոսի ներքո իշխանության եկած «Տրոյական ձի», որն իրականացրեց արտաքին ուժերի նախագիծը: 

Ի դեպ, նույն Հիտլերը նույնպես օգտագործում էր «թալանչիների» թեման: Այս բռնապետն այդպես է անվանել հրեաներին: Մենք բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց...

Նույն տրամաբանության շրջանակներում հայ բոլշևիկները 1920-ին` Թուրքիայի դեմ կռվելու փոխարեն, կռվում էին «թալանչի դաշնակցականների դեմ»:

Մենք պետք է անկեղծ լինենք մի քանի հարցի շուրջ. Հայաստանում իրոք կոռուպցիա կար, բայց այն հիմա էլ առկա է մեզանում. միլիոնավոր դոլլարների պարգևատրումներ, զենքի գնում «Պատրոն Դավիթի» օֆշորից, ադամանդների վերավաճառք, ծխախոտի մաքսանենգություն, «ռեկետ»՝ Աննա Հակոբյանի տարբեր բարեգործական հիմնադրամներ դրամական փոխանցումների քողի տակ: Այս ամենն այսօրվա Հայաստանի մասին է:

Սակայն «կոռուպցիայի դեմ պայքարողները» դա չեն նկատում, միևնույն ժամանակ նրանք ուզում են համոզել ժողովրդին, որ Ղարաբաղում հայկական երկրորդ պետականությունը սպանած Նիկոլ Փաշինյանիի հրաժարականն այլ նպատակներ ունի, այլ ոչ թե երկրի ազգային ամոթից ազատագրման և նոր պատերազմի սպառնալիքի վերացման:

Ի հավելումն, նշենք, որ նույն Ուկրաինայում հեղափոխություններն անցկացվում էին նաև կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո, բայց այսօր նույնիսկ այն մարդիկ, ովքեր կանգնած էին «Մայդանի ակունքներում», ասում են, որ երկրում կոռուպցիան աճել է, իսկ Ուկրաինայի տարածքը` փոքրացել...

Կոռուպցիա կա ամբողջ աշխարհում, բայց ուժեղ պետությունը ձախողված պետությունից տարբերվում է նրանով, որ կոռուպցիայի այս կամ այն տոկոսը չի ազդում կայացած պետության մարտունակության, քաղաքացիների բարեկեցության և պետության` իր շահերը պաշտպանելու ունակության վրա:

Պարզապես հիշեք այն պատմությունը, որ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ կառավարությունը 500 միլիոն դոլար է հատկացրել Ազատ սիրիացի գրոհայիններին պատրաստելու համար: Այս ծրագրի շրջանակներում մի քանի հազար գրոհայիններ պետք է պատրաստվեին Բաշար ալ-Ասադի դեմ պատերամելու համար, բայց արդյունքում ընդհամենը 5 գրոհային էր պատրաստվել կես միլիարդ դոլարով:

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար բավական չէ Facebook-ում ստատուսներ գրել, հանրահավաքներ անցկացնել և հարցազրույցներ տալ լրատվամիջոցներում: Պետք է լավ մտածված և հստակ մշակված քաղաքականություն: Սակային իշխանաթոխությունից 2.5 տարի անց «հակակոռուպցիոն իշխանությունը», այն ուժը, որը «եկավ օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով», թաղվեց կոռուպցիայի մեջ և վերածվեց օլիգարխների:

Նրանք, ովքեր այսօր խոսում են մեր երկրի անցյալում տեղի ունեցած կոռուպցիայի մասին, բայց չեն նկատում Նիկոլ Փաշինյանի օրոք եղած կոռուպցիան, անում են դա, քանի որ «իրենք համապատասխան պատվերներ չեն ստացել» իրենց տերերից:

Իրականում, այս մարդկանց առաքելությունը ոչ թե մեզ կոռուպցիայից պաշտպանելն է, այլ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Այս խնդիրը պարզ է. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դուրս մղումը ինքնաբերաբար նշանակում է Թուրքիայի հզորացում: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր այսօր կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ պայքարում են տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ, օգնում են Հայաստանը վերածել թուրքական վիլլայեթի: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային:

Այդ պատճառով իշխանափոխությունն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղում պատերազմից հետո, արցախյան պետականության փլուզոմից հետո մեր կորուստները նվազագույնի հասցնելու համար, այլև կանխելու Հայաստանի վերափոխումը թուրքական նահանգի:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>