Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա. Արտակ Բեգլարյան
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին երբ թիմով մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր, մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային: Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա:
Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է՝ լույսը ծագելու է...

