2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր հայտնի հոդվածում քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ է անում ոչինչ չանել, իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։
Բնականաբար ես այն մարդը չեմ, որ պետք է հակադարձեմ առաջին նախագահին, բայց ունեմ մի քանի հարց.
1.Պարո՛ն նախագահ, 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ՝ Երևանի կենտրոնում, որի հետևանքով զոհվեցին 10 մարդ, ի՞նչ է այդ ժամանակ դուք չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին։
2.Պարո՛ն նախագահ, 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող հանրահավաքների ժամանակ, Ձեր միտինգավար, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրահրում էր բախումների։ Ինչն՞ էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին։
Եվ վերջապես, պարո՛ն նախագահ, Դուք բացառիկ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդ եք, բայց վերջին շրջանում Ձեր ակտիվությունը ուղղված է բացառապես ներկայիս իշխանություններին աջակցություն հայտնելուն։
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

