Ծեծում էին, գցում, նորից բարձրացնում, նորից ծեծում. երեք օր ադրբեջանական գերության մեջ. Տեսանյութ
Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գերեվարությունից ազատվելու հետո փորձում է վերականգնվել մղձավանջից, որի միջով անցել է գերեվարության օրերին։ Ֆիզիկական ցավեր ունի, ծեծի հետևանքով կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք, դժվարությամբ է տեղաշարժվում։ Աբելին խնամում է պատերազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին ու դուստրերը։ Աբելը մինչև հիմա չի հավատում, որ տուն է վերադարձել, գերության օրերին էլ ոչ մի վայրկյան նման հույս չի փայփայել։

