ՌԴ Կալինինգրադի շրջանի հայկական սփյուռքը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է պահանջել
Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի հայկական սփյուռքի անդամները, «Կալինինգրադի շրջանի հայկական տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության ղեկավարությունը, հանդես են եկել կոչով, որում պահանջել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը:
Կալինինգրադի շրջանի հայկական սփյուռքի պահանջներից են նաեւ Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, «Հայաստան» հիմնադրամի հանրային հաշվետվությունը եւ հակառուսական արտահայտությունների դադարեցումը: