Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը

«Ես անձամբ Փաշինյանին անվտանգության երաշխիք եմ տալիս». Վանեցյան. Տեսանյութ

«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի օրը (դեկտեմբերի 8) ժամը 12.00-ն հրաժարական չտա, ապա ժողովուրդն իր պահանջը կներկայացնի անհնազանդության ակցիաների միջոցով։

«Օրենքով նախատեսված բոլոր քայլերին դիմելու ենք՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»,- նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ անհնազանդության ակցիաներ անցկացնելու դեպքում իրավապահ ուժերը կսկսեն ձերբակալություններ իրականացնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ՀՀ-ում ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև պետական կառույցներն այլևս չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին.

«Ոստիկաններն իրականացնում են իրանց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգություն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը»։

Ճշտող հարցին, իսկ այդ դեպքում ինչպես մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունները, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար։

Դիտարկմանը, որ մեկ անգամ էլ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տրվել՝ հրաժարական տալու համար, այժմ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ գործող վարչապետը հրաժարական կտա, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց.

«Այժմ գործընթացները զարգանում են, մենք այն ժամանակ ունեինք խնդիր, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ գա։ Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Նա էլ հանդես եկավ, կարճ և համառոտ  ներկայացրեց, թե ինչ անելիքներ ունի ժամանակավոր կառավարությունը։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե ունի մի փոքր պարտքի զգացում՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի աթոռից և թույլ տա, որ այս ծանր իրավիճակում կարող մարդիկ իրենց վրա վերցնեն երկրի ապագայի պատասխանատվությունը»։

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, մեկ տարի անց, երբ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Մանուկյանը չի մասնակցի այդ ընտրություններին, նա չի սատարի որևէ քաղաքական ուժի, ինքը պետք է խնդիր ունենա նաև ազատ, անկախ ընտրություններ կազմակերպելու առումով։

Հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ այլևս չի կարողանում տեսնել Նիկոլ Փաշինյանին.

«Երեկոյան սղագրությունը տալիս են, փորձում եմ ընթերցել։ Դեռ չեմ հասցրել»։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>