Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ներառյալ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական հարցեր և միջազգային օրակարգի որոշ հարցեր», - հայտնեցին ՌԴ ԱԳՆ-ից:

