Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման
Դիտել նաև
Թեժ քննարկում «Իմ քայլ»-ի ներսում. ցուցակից ոմանք անակնկալ են եղել
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում
Իշխանության «նավը» նորից սկսում են լքել
Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Եվրանեսթի նիստին մասնակցում է ոչ սթափ վիճակում
168. am-ը գրում է․ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
Կառավարությունը համապատասխան նախագիծն ընդունել է դեկտեմբերի 3-ին. նշենք, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։
56 միլիոն 746 հազար դրամն Ազգայի ժողովին անհրաժեշտ է արտասահմանյան գործուղումների համար։
Նկատենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ գործուղումները հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն են. օրինակ՝ միայն նոյեմբեր ամսին ԱԺ պատգամավորների երեք գործուղման կարգադրություն է ստորագրվել, երեքն էլ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ։