ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Սյունիքի մարզը մատնված է անտերության, ամեն ինչ մնացել է համայնքապետերի վրա

Սյունիքի նախկին մարզպետ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարման խորհրդի անդամ Վահե Հակոբյանն այս օրերին Սյունիքում է ու զայրացած է մարզում տիրող անիշխանությունից։ Ասում է՝ պետական իշխանություն գոյություն չունի, թշնամին եկել՝ ուզում է իր սահմանները գծել Սյունիքի հաշվին, եւ չկա մեկը, որ բանակցի, զբաղվի այս հարցերով, ամեն ինչ մնացել է համայնքապետերի հույսին։

- Հիմա ի՞նչ իրավիճակ է հետպատերազմյան Սյունիքում՝ թե՛ բնակչության, թե՛ սահմանների հետ կապված։

- Սյունիքում բարոյալքված իրավիճակ է, մարդիկ անորոշության մեջ են եւ չգիտեն՝ առավոտյան զարթնեն, սահմանները որտեղ են լինելու, քանի որ, ես դա շեշտում եմ, էստեղ իսպառ բացակայում է պետական ապարատը։ Այն պարզապես գոյություն չունի։ Ամբողջ պատասխանատվությունն ընկել է համայնքների ղեկավարների վրա։ Եվ իրենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա գերծանրաբեռնված են։ Էսօր համայնքապետերի առօրյան կիսված է երկու մասի՝ օրվա մի մասը խրամատներում են եւ դիրքավորվում են, էնտեղ ինժեներական աշխատանքներ են տարվում, մյուս մասը զբաղված է փախստականների, մեր տարհանված հայրենակիցների առօրյան կազմակերպելով, նույն էդ խրամատներում աշխարհազորի թիկունքն ապահովելով։ Էսօր խրամատներում աշխարհազորն է։ Ու էսօր եթե ՌԴ զինվորականներից գալիս են ու փորձում են ինչ-որ բան հասկանալ, միակ մարդը, ում հետ կարող են շփվել, համայնքապետերն են։

- Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն օրերս հրաժարական տվեց, ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ էր պայմանավորված, որեւէ պատճառաբանություն չներկայացվեց։

- Ես տեղեկատվություն չունեմ՝ ինչի համար է տվել, կարծում եմ՝ իմ ենթադրությունը հիմա տեղին չի լինի, որ հնչեցնեմ։

- Մամուլում ենթադրություններ եղան, որ հնարավոր է՝ Սյունիքը կամ Սյունիքից ինչ-որ հատված էլ են հանձնելու, եւ Հունան Պողոսյանը չի ցանկացել մնալ ու այդ պատասխանատվության տակ մտնել։

- Ես էդպես կատեգորիկ չէի լինի, որ Սյունիքը հանձնվելու է թշնամուն, էստեղ ամբողջ հարցը սահմանների դեմարկացիային է վերաբերում։ Այսինքն՝ մի հատ մեծ հարց, որին ոչ մեկը չի կարող պատասխանել՝ կոմպետենտ որեւէ մեկի բացակայության պատճառով։ Բայց վերադառնալով Հունան Պողոսյանի վերաբերյալ հարցին՝ ասեմ, որ գուցե այն անձնավորության կողմից, որն էսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը, էնպիսի հարցապնդումներ կամ առաջադրանքներ են իր առջեւ դրված եղել, որ ինքը պետք է կատարեր, որ անգամ Հունան Պողոսյանը, հիշում ենք իր «դմփ-դմփ-հու»-ն եւ դատարան փակելը, անգամ ինքը հրաժարվել է դա կատարել։

- Դուք հիմա Սյունիքում ինչո՞վ եք զբաղված, գնացել եք աջակցելո՞ւ սյունեցիներին, որպես նախկին մարզպետ՝ ինչ-որ աշխատանքներում ներգրավվա՞ծ եք։

- Նախ՝ ես էստեղ շատ ընկերներ ունեմ, բացի դրանից, մի մոռացեք, որ ես Քաջարանի կոմբինատի խորհրդի անդամ եմ, եւ կոմբինատն առաջին օրվանից իր ամբողջ ծավալով ներգրավված է եղել բանակին եւ ժողովրդին աջակցելու գործում ու հիմա էլ շարունակում է։ Էստեղ կան նաեւ աշխատանքներ՝ կապված թիկունքի հետ։ Տարբեր մարդիկ հիմա դիմում են, ասում են՝ ոնց է լինելու, ինչ է լինելու։ Մարզը, բացառությամբ համայնքների ղեկավարների, մատնված է անտերության։

- Փորձենք հստակեցնել դեմարկացիայի հարցը։ Կապանի քաղաքապետը կարծես թե հերքեց, որ Ադրբեջանի սահմանը Կապանի օդանավակայանի միջով է անցնելու, հետո ասացին՝ կարող է անցնել։ Ի՞նչ իրավիճակ է հիմա այս հարցում։

- Կապանի քաղաքապետը երեւի մի քիչ թյուրըմբռնում ուներ իմ ասածի վերաբերյալ։ Ես ասում էի՝ վտանգված է Կապանի օդանավակայանի բնականոն աշխատանքը, իսկ ինքն ասաց, որ ներսն է, թե դուրսն է։ Պետք է մենք նախ հասկանանք՝ ինչ է նշանակում պետական սահման։ Ու հիմա որ սարքել են մատի փաթաթան՝ GPS կետով, հա, GPS կետով։ Ոչ ոք չի ասում՝ էդ GPS կետն ինչի՞ն է միացած, ո՞ր GPS կետի մասին է խոսքը։ Եթե ադմինիստրատիվ տարածքի մասին է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, որը գծվել է դեռ 1920-ական թվականներին, էն ժամանակ, ինչպես հասկանում եք, GPS կոորդինատ չի եղել, առաջին GPS կոորդինատները ստացել են 1978-ին։ Եվ մենք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ունեցել ենք ադմինիստրատիվ սահման Ադրբեջանի հետ։ Հիմա պետական սահմանի մասին է խոսքը։ Եվ տարանջատել՝ դուք էստեղ եք, դուք՝ էնտեղ, չի ստացվելու, դա բերելու է կոնֆլիկտների։

- Հիմա այս ստորագրված փաստաթղթով բացի Արցախի հողերը թշնամուն հանձնելուց, Հայաստանի տարածքի հետ կապված ինչ-որ կետ կա՞, իրենք ինչի՞ հիման վրա են գալիս ասում՝ Կապանի այս տարածքը մերն է։

- Ես որքան հասկանում եմ՝ հիմա Ադրբեջանի կողմը պնդում է, որ մենք վերադառնանք ԽՍՀՄ տարիների ադմինիստրատիվ սահմաններին։ Էն ժամանակ մենք մի երկրում էինք գտնվում, եւ էդ սահմաններն ունեին ֆիկտիվ բնույթ՝ մենք երբ ցանկանայինք, կարող էինք մտնել Ադրբեջան, Վրաստան եւ այլն։ Մինչեւ հիմա սահմանների մարկիրովկան արված չէ։ Էդ նույն տրամաբանության մեջ Մ2 մայրուղին Գորիս-Կապան հատվածում 4-5 անգամ մտնում է Ադրբեջանի տարածք եւ ներս է գալիս։ Հիմա մեր հայկական կողմից մեկը չկա, որ բանակցի նույն ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, որ էս կետն էստեղ դնեն, էն կետը՝ էնտեղ, էս ճանապարհը պիտի մնա մեզ եւ այլն։ Ոչ մեկը չի զբաղվում։

- Հիմա, այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայություն կա՞ փաստացի Հայաստանի տարածքում։

- Փաստացի տարածքում չկան, Գորիսում չկան, բոլոր տեղերը սպասում են, որ պետք է գան, առայժմ չկան։ Կապանի հատվածում նույնպես իրենք իրենց տարածքում դիրքավորվում են, էստեղ կանգնած է աշխարհազորը, դաշնակցականները, Կապանի եւ Գորիսի աշխարհազորը։

- Իսկ Գորիս-Կապան ճանապարհն անվտա՞նգ է։

- Էսօրվա դրությամբ՝ այո, հարաբերական անվտանգ է, քանի որ մեր տղաները պահում են։ Թե վաղն ինչ կլինի, Աստված գիտի։

- Սոթքի հանքավայրի դառը ճակատագիրն աչքի առաջ ունենալով՝ հետաքրքիր է, թե Քաջարանի կոմբինատին ինչ է սպասվում։ Հնարավո՞ր է վաղը այդ դեմարկացիայի արդյունքում գան-հասնեն ԶՊՄԿ։

- Չէ, կոմբինատի դիրքն էնպիսին է, որ մի քիչ դժվար կլինի, էդ պիտի ամբողջ Սյունիքը կարողանան գրավել, որ կոմբինատն էլ ընկնի իրենց ձեռքը։ Բայց նույն Կապանի օդանավակայանի մասով ասեմ՝ կոմբինատը, ինչպես գիտեք, մեն-մենակ մեծ ջանքեր եւ նյութական միջոցներ ներդրեց, եւ օդանավակայանը պատրաստ է, ինքնաթիռը գնված է։ Եվ հիմա կարող է էս ապաշնորհ քաղաքականության արդյունքում օդանավակայանը հայտնվի կա՛մ սահմանին շատ մոտ՝ չունենալով անվտանգության գոտի, կա՛մ նույնիսկ հայտնվի Ադրբեջանի տարածքում։

- Իսկ Մեղրիի մասով ի՞նչ է սպասվում, Մեղրիով դեպի Նախիջեւան միջանցք տրամադրելու հարցը։

- Դե, այդ խայտառակ փաստաթղթում կա նշված, որ այդ ճանապարհը պետք է գա ու Մեղրիով անցնի։ Հիմա դա ոնց է լինելու եւ ինչ եղանակներով, ոչ ոք էսօր չի պատկերացնում։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>