Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին
Դիտել նաև
Է՞լ ովքեր են «հերթում»
Գրիգորի Մինասյանը հրաժարական է տվել
Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է նաև մարզեր:
«Հրապարակ»-ին տեղեկացրել են, որ երեկվանից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու անդամների անունից հայտարարության տեքստ է կազմվել, որով հայտարարվում է, որ քաղաքի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հանրային պահանջին:
Տեքստը ուղարկվել է ավագանու 15 անդամներին` ստորագրությամբ: Մեր տեղեկությամբ` 15-հոգանոց ավագանուց Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահին կողմ է արտահայտվել և հայտարարության տեքստի տակ ստորագրել է 10 անդամ: Մեզ ասացին, որ ստորագրահավաքը դեռ բաց է: