Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ԵԱՀԿ ՄԽ կոչ է անում օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ հեռացնել Արցախից, կողմերին կոչ անելով՝ հեշտացնել նրանց հեռանալը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։ 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն Ադրբեջանին և Հայաստանի կոչ են անում շարունակել լիարժեքորեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պարտավորվածությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ նախկին պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են ՌԴ-ի ձեռնարկած միջոցառումների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրի հարցում՝ երաշխավորելու մարտական գործողությունների վերսկսման բացառումը: Նրանք պահանջում են նաև, որ օտարերկրյա վարձկաններն ամբողջությամբ հեռանան տարածաշրջանից, կողմերին կոչ են անում՝ հեշտացնել նրանց հեռանալը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին հետևելու իրենց պարտավորվածության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի մարմինների վերադարձի առումով: Նրանք մատնանշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում՝ վերջին մարտական գորոծողությունների պատճառով տեղահանված մարդկանց անվտանգ, ինքնակամ, արժանապատիվ և երկարաժամկետ վերադարձի համար պայմանների երաշխավորման կարևորությունը: Նրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ: Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելու իրենց պարտավորություններն ու ապահովելու մարդասիրական մուտքի հասանելիությունը»,-ասվում է համանախագահ երկրների համատեղ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ համանախագահ երկրները կոչ են անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անհատ երկրներին համակարգված եղանակով հստակ քայլեր ձեռնարկել՝ բարելավելու համար հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում: Համանախագահները վերահաստատում են նաև իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին: 

«Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտվել ներկայիս հրադադարից և բանակցել համանախագահների հովանու ներքո՝ երկարատև և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Տվյալ համատեքստում համանախագահ երկրները կողմերից պահանջում են համանախագահներին ընդունել տարածաշրջանում առաջին իսկ հնարավորության դեպքում և առարկայական բանակցություններ վարել՝ կարգավորելու համար չլուծված խնդիրները՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի»,-նշվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, համանախագահ երկրները հիշեցնում են իրենց հավատարմությունը ուժի սպառնալիքի չկիրառմանը վիճաբանությունների կարգավորման գործում, ինչպես նաև վերահաստատում են հակամարտության բոլոր չլուծված հարցերի համապարփակ, կայուն և բանակցային միջոցով կարգավորմանն ուղղված իրենց միասնական դիրքորոշումը:   


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>