Դեռ պատրաստ չեմ ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը. Նաիր Տիկնիզյան
Դիտել նաև
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի»
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ ինքը հրավեր է ստացել խաղալու Հայաստանի ազգային հավաքականում:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, և ես շատ ամաչում եմ հրաժարվել իմ երկրորդ հայրենիքից: Ես անընդհատ մտածում եմ այդ մասին, քանի որ սոցցանցերում տեսնում եմ հայ երկրպագուների աջակցությունը, բայց առայժմ ես Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող եմ»,-ասել է Տիկնիզյանը Match TV- ին տված հարցազրույցում:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց հիմա ես չեմ կարող որոշում կայացնել խաղալ Հայաստանի հավաքականում: Առջևում երիտասարդական Եվրոն է, որին շատ եմ ցանկանում հասնել, ուստի դեռ պատրաստ չեմ արմատական որոշումներ կայացնելու»,- ասել է Տիկնիզյանը:

