Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ
5
Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Պատերազմ Արցախում
Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է Կթույլատրեն նորից սիգ որսալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Թբիլիսիում զորակցության հանրահավաք կլինի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ)

Հայերը դեռ չեն գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել․ #ВЗГЛЯД

Ռուս ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովը վերլուծել է ղարաբաղյան պատերազմն ու դրա հետևանքները․ հոդվածը հրապարակվել է «Взгляд» պարբերականում․

«Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը ողջ հայ ժողովրդի համար վերածվեց ազգային աղետի։ Դեռ երկար կվիճեն այս աղետի անխուսափելիության աստիճանի մասին, ինչպես նաև այն մասին, թե որն է դրանում առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական կուրսի մեղքի բաժինը։ Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվեց բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնագոհ աշխարհի կործանմամբ, որտեղ քառորդ դար ապրել է հայ հասարակությունը։ Մասամբ հորինված աշխարհ, որտեղ ցանկալին իրական է, և ներկայի վերլուծությունն ու կանխատեսումները փոխարինվում են խոր հնության պատմական շահավետ հղումներով:

Հարցն այն չէ, թե որ տարածքն է կորել, իսկ ինչ կարելի էր պահել․․․ Բանն այն է, որ հայոց աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի։ Այնտեղ կրկին վերադարձել է բնական, գենետիկ վախը, պատմական հեռանկարը քանդվել է, իսկ ազգը կրկին նման է ցրված մրջնաբույնի։ «Փախստականը» ամսվա բառն է դարձել։ Հարցականի տակ է մշակութային և կրոնական ինքնությունը։

Փաշինյանի հասցեին սուլում են Էջմիածնում զոհվածների հոգեհանգստյան արարողության ժամանակ, անգամ Կաթողիկոսի ներկայությամբ, ինչն անլուրջ է։ Քահանաները Ղարաբաղի եկեղեցիներից ու վանքերից սրբապատկերներ ու գրքեր են տանում։

Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Դադիվանք վանքից, որը հայտնվել է Ադրբեջանին հանձնվող տարածքների շարքում, վանականները հանել են զանգերը, որպեսզի դրանք տեղափոխեն Հայաստան։

Ամենօրյա տեղեկություններն այն մասին, թե քանի փախստական է վերադառնում Ղարաբաղ Հայաստանից, վերաբերում են միայն Ստեփանակերտ քաղաքին։ Հեռանալով փոխանցվող շրջաններից՝ հայ բնակչությունը հրկիզում Է սեփական տները։ Նույն Քարվաճառի շրջանում մի շարք գյուղերում դուրս են բերում նախնիների գերեզմանները և տանում Հայաստան։ Հին խորհրդային քարտեզով Չարեքթարը Քարվաճառի շրջանինն էր, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ուստի տեղի բնակչությունը որոշել է, որ այն գրավելու են ադրբեջանական զորքերը, և այրել գյուղը։ Սակայն հետո պարզվել է, որ ինչ-որ այլ քարտեզներով Չարեքթարը ԼՂՀ Մարտունու շրջանին է պատկանում, և ադրբեջանական զորքերը պարզապես շրջանցել են այն։ Իսկ այն արդեն այրվել էր։

Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում ապրելու է որպես քրիստոնյա, ստանալու է բոլոր արտոնությունները և պաշտպանվելու է օրենքով: Նախադեպեր կան։ Թեհրանում, ի դեպ, կա հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տունը» միակ տեղն է, որտեղ օրինական վաճառվում է ալկոհոլ:

Իսկ իրականում հայ բնակչության զանգվածային արտագաղթը ոչ միայն հրապարակավ խրախուսվում է, այլ ոչ ոք դրան չի խոչընդոտում: Արդյունքում, ամենակարճ ժամանակահատվածում տարածաշրջանում էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կհանգեցնի նաև քաղաքական փոփոխությունների։ Բաքուն իզուր չի փոխել իր հռետորաբանությունը ղարաբաղյան հարցում՝ հիմա համաձայնելով միայն «մշակութային ինքնավարությանը»։ Քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին արդեն խոսք չկա։ Հնարավոր է՝ Ալիևն ուղղակի ձախողվեց, երբ տեսակոնֆերանսի ժամանակ սկսեց Փաշինյանին նվաստացնել՝ «դե, որտե՞ղ է քո ինքնավարությունը» բացականչելով. Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու մարդ է, որպեսզի ձախողվի։

Հայկական մտածելակերպն առանց այն էլ հակված է ինքնախարազանման, և հավերժական վշտի։ Այժմ հիմնականում քաղաքական կրքեր են հօդս ցնդում և անձնական հարաբերություններ են այդ ֆոնին պարզում։ Բայց որոշ ժամանակ կանցնի, և աղետի մասշտաբը՝ բարոյական, էթիկական ու պատմական, կհամակի և՛ Ստեփանակերտը, և՛ Երևանը։ Սա ոչ միայն պարտություն է պատերազմում, այլև փլուզվել է մի ամբողջ աշխարհ։ 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել հայկական ջոկատներից դասալքությունը։ Զենք չունեին, իսկ բարձր մոտիվացված մարդիկ շատ էին։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ․-ի հոկտեմբերին, անհավատալի է։

Հայոց ինքնագիտակցության համար իսկապես ծանր ժամանակները դեռ առջևում են։ Աղետի ըմբռնումը շուտով կհասնի բոլորին. մնում է միայն հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել այդ խնդիրը, թեև իրապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման բան վերապրել առանց հետվնասվածքային ախտանիշի, հատկապես այն ազգի դեպքում, որն արդեն շատ բանի միջով է անցել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>