Ստեփանակերտում Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում հրաարակել է լուսանկար՝ «Ստեփանակերտ, մեր օրեր» վերառությամբ: Լուսանկարում «Դավաճան» գրությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ նետված աղբամանում:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել այն վերածել ֆլեշմոբի:
«Առաջարկում եմ Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»,- գրել է Մելիքյանը:

