Վարչապետի դեմ կարող է գործընթաց սկսվել, նա նույնիսկ անձենմխելիությամբ օժտված չէ․ սահմանադրագետ. Տեսանյութ
Այս փաստաթղթի վերաբերյալ իրավական գնահատականները պետք է լինեին շատ և կոնկրետ: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնությանը, ըստ որի՝ դադարեցվում են ռազմական գործողությունները, և Հայաստանն Ադրբեջանին է հանձնում մի շարք տարածքներ:
«Ամեն մի օրը հեռացնում է փաստաթղթի իրավական խնդիրները լուծելու հնարավորությունից: Մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր ենք, և պարզ է չէ՞, որ այդ պայմաններում վարչապետը մշտապես պետք է հաշվետու լինի խորհրդարանին: Կարելի է ասել, որ հենց հիմնական իշխանություն կրողը խորհրդարանն է, բայց մենք ունեցանք իրավիճակ, երբ այդ փաստաթուղթը միանձնյա ստորագրվեց վարչապետի կողմից և նույնիսկ հետստորագրման փուլում Ազգային ժողով այդպես էլ չներկայացվեց»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

