Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում

Ինչո՞ւ է երկարաձգվում գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակումը․ մեկնաբանում է Լավրովը

«Ռուս խաղաղապահները սկզբունքորեն մեծ ուշադրություն են հատկացրել հումանիտար այս խնդիրներին մի իրավիճակում, երբ առանցքային ԿԽՄԿ-ն տարհանել էր իր աշխատակիցներին ԼՂ-ից»,-ՀԱՊԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքներով տրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է նախատեսվում գերեվարված անձանց, պատերազմում մահացած զինծառայողների դիերի փոխանակություն, հատկապես, երբ Հայաստանում դիմել են ՌԴ դեսպանատուն այդ հարցով, ի՞նչ ձևաչափով է դա տեղի ունենալու՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» և կա՞ն արդյոք գործոններ, որոնք երկարաձգում են գործընթացը։

Սերգեյ Լավրովն ասաց, որ մահացածների աճյունների փոխանակումը, գերիների հանձնումը արտացոլված է նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունում։

«Մենք հասկանում ենք, որ սա հարց է, որը ուղիղ կերպով վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն, կողմերը կոչ են արել Կարմիր Խաչի միջազգային կամզմակերպությանը մաքսիմալ կերպով աջակցել առանց խնդիրների, արագ, արդյունավետ այդ հարցի լուծմանը։ Ռուսաստանը ակտիվ կերպով աջակցում է այդ տրամադրվածությանը, ավելին, երբ մեր խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ-ում, նրանց անհետաձգելի խնդիրներից մեկն էր հենց գերիների հանձնումը ու մահացածների աճյունների փոխանակումը։

Այն իրավիճակում, որ այդ հակամարտությունն ավարտվել է, հասկանում ենք, որ այդ մարդիկ քիչ չեն։ մենք հետաքրքրված ենք նրանում, որ հնարավորինս շուտ այդ հումանիտար խնդիրը լուծվի, դրա համար մեր խաղաղապահները արդեն նախաձեռնել են մի շարք կոնկրետ քայլեր, և ես չգիտեմ հայկական կողմի դիմումի մասին դեսպանատուն, բայց այդ հարցը պարբերաբար դրվում է վարչապետ Փաշինյանի կողմից նախագահ Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ընթացքում։ Իսկ այդ կոնտակտները վերջին օրերին և շաբաթներին քիչ չեն եղել։

Կնշեմ նաև մեկ այլ հանգամանք, որին մենք ուշադրություն ենք դարձնում՝ անհրաժեշտ է արդյունավետորեն փոխանակվել դիերով և պահվող անձանցով, պետք է այդ հարցում իրավիճակի գույքագրում իրականացնել և, իհարկե, հրամանատարները երկու կողմերից պետք է ունենան մարդկանց հստակ ցուցակներ, որոնք համարվում են անհետ կորած, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական և կոնկրետ դրանով զբաղվել։ Նշեմ նաև, որ մեր խաղաղապահները սկզբունքորեն մեծ ուշադրություն են հատկացրել այս խնդիրներին մի իրավիճակում, երբ առանցքային միջազգային ԿԽՄԿ-ն տարհանել էր իր աշխատակիցներին ԼՂ-ից, ուստի առաջին փուլում, երբ մեր խաղաղապահները թիկունք են կանգնել կողմերին, շատ կարևոր էր փաստացիորեն»,- ասաց Լավրովը։

Նա նշեց, որ այդ գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու վրա ազդում է ռազմագործողությունների տեղանքի ռելիեֆը, ռազմագործողությունների զարգացումը, և անմիջապես դադարեցումից հետո չափազանց բարդ է դա կազմակերպելը անհետ կորածների հստակ ցուցակների բացակայության պայմաններում։

Սակայն ՌԴ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ վերջերս ԿԽՄԿ-ն, ինչպես պայմանավորվել էր ինքն անձամբ ԿԽՄԿ նախագահի հետ, արդեն վերադարձրել է իր աշխատակիցներին Ղարաբաղ, պլանավորում է էապես մեծացնել իր աշխատակիցների ներկայությունը ՝ մինչև 400 մարդ, այդ թվում՝ Երևանում, Բաքվում, ԼՂ-ում, ինչպես նաև պլանավորում է էապես մեծացնել ֆինանսավորումը այս ռեգիոնում գործունեություն ծավալելու համար մինչև 45 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Ուստի Լավրովը հույս հայտնեց, ԿԽՄԿ մասնագետների և միջազգային պրոֆիլային այդ կառույցի կցմամբ այս գործն ավելի արագ կանցնի, և ռուս խաղաղապահները իրենց հնարավորությունների չափով կաջակցեն դրան։

«Ուստի այստեղ բարդ է խոսել մտադրված այս քայլերը ձգձգելու մասին, մենք չենք տեսնում նման բան, բայց այն, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք հիմա ավելի արագ կլուծվեն, փաստ է»,-ասաց Լավրովը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>