Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ
3
«Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Պատերազմ Արցախում
«Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար. նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ որդու մասին

Մխիթարը բնավորությամբ լիդեր էր, ազդեցիկ հայացք ուներ, եթե դասարանում ինչ-որ հարցեր էին առաջանում, Մխիթարս միշտ հաղթողի դերում էր: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը:

«Նա իմ առաջնեկն էր, ամբողջ ներուժս կենտրոնացրել է նրա վրա: Ցանկությունս մեկն էր՝ լավ մարդ մեծացնել՝ խելացի, գրագետ: Ինչպես նրա դասվար Արմինե Գևորգյանն է ասում՝ Մխիթարս երազկոտ էր, դասի ժամերին մտքերով սավառնում էր ու նորից հետ գալիս»,-պատմում է մայրը:

Մայրը պատմում է, որ Մխիթարն ամառային արձակուրդներին նախընտրում էր երեք լեզուներով գրել, կարդալ, ուներ այն զբաղվածությունը, որը մայրն էր սիրում: Ուսումնական տարվա առաջին օրերին միշտ գովասանագրերի էր արժանանում, իսկ արդեն բարձր դասարանում ընդգրվել էր «ԵԿՄ»-ի շարքերում:

Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիքից աչքի է ընկեր իր առաջադիմությամբ, օտար լեզուների հանդեպ մեծ սեր ուներ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Մխիթարն ուսումը շարունակել է 148 ավագ դպրոցում, միաժամանակ ավարտել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, հետո արդեն ընդունվել է Հայ-ռուսական համալսարան, սրա հետ զուգահեռ Մխիթարը չի դադարեցրել իր պարապմունքները, սովորել է անընդհատ և նույն համալսարանում անվճար ընդունվել է Քաղաքագիտության բաժինը:

Մխիթարն իր ունակությունները նաև սպորտում էր ցույց տալիս, լավ լողորդ էր, նաև ըմբշամարտի էր հաճախել: Իր սպորտային կազմվածքով Մխիթարը միշտ մորն էր դիմում ու ասում՝ մերս, տղեդ սիրուն ա, չէ՞: Մայրը պատմում է, որ թեև իր ժպտերեսությանը՝ Մխիթարի աչքերը թախծոտ էին, բնավորությամբ էլ խռովկան էր, բայց երբեք քրոջ հետ չէր վիճում:

«Համալսարանի առաջին կուրսի առաջին կիսամյակը սովորելուց հետո, 2019 թվականի հունվարի 17-ին բանակ զորակոչվեց: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Անգամ չեմ իմացել, որ հոսպիտալում պառկել է»,-ասում է տիկին Աստղը:

Ծնողները հաճախ են այցելել Մխիթարին, միշտ կենսախինդ են տեսել, կյանքով լեցուն: Մայրը որդուն վերջին անգամ գրկել է հուլիսի 12-ին, «Քաջարի մարտիկի» մեդալ էր ստացել: «Սերժանտ էր, դիրքի ավագ, հպարտանում էր դիրքով, զորամասի մատուռն էր վերանորոգել ու զորամասի առօրյային համատեղ զբաղմունք էր գտել՝ խաղող ու կարտոֆիլ էինք աճեցնում»:

Զինվորների սիրելի սովորույթը՝ տուն վերադառնալու հետ հաշվարկը Մխիթարը պետք է հոկտեմբերի 9-ից սկսեր, երբ զորացրվելուն 100 օր մնար: «Ավաղ, չհասանք այդ օրվան: Սեպտեմբերի 26-ին դստրիկիս 18-ամյակն էր, Մխիթարիս էլ տեսազանգով միացավ ու նշեցինք, բայց աչքերը թախծոտ էին: 27-ի առավոտ լսեցինք չարաբաստիկ պատերազմի լուրը: Հենց առավոտյան ամբողջ զորքը դիրքերում էր, սակայն ինձ չէր ասում այդ մասին, խնայում էր, բայց ես զգում էի»:

Տիկին Աստղիկը պատմում է, որ ամուսինն առաջին պահից ինքնական որոշում է, որ Արցախ մեկնի, որդու կողքին լինի, սակայն հանդիպում այդպես էլ չստացվեց ու Մխիթարի հայրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել Երևան:

«Այդ ժամանակ որդիս ընկերների և հրամանատարի հետ թեժ մարտերի մեջ էր: Ցավոք, հրամանատարն առաջինն է զոհվել և մենակ թողել իր Մխոյին, Հայկին ու Աբիկին: Մխիթարս մարտն իր վրա էր վերցրել ու ընկերներով պայքարել են մինչև վերջ:

Ընկերների պատմելով՝ շատ մեծ գրոհ էր: Մխիթարս չէր վախենում, կռվում էր ու անընդմեջ ասում՝ տղերք, չվախենաք, հետ գնացեք, որ ձեզ բան չպատահի, տղերք, չվախենաք, հեսա հերս գալու ա»,-պատմեց նա:

Մխիթարն ու իր ընկերները զոհված և վիրավոր ընկերներին դիրքերում չէին թողնում, դուրս էին բերում, զինվորներին սոված չէին թողնում: «3 ժամ ոտքով գնացել էին ընկերներին հաց բերելու: Թեժ մարտի ժամանակ վիրավորվել է Աբիկը:

Աբիկին դուրս են բերել, փրկելու ժամանակ Հայկս ու Մխիթարս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար: Մխիթարս ու ընկերները պայքարեցին մինչև վերջ, հանուն հայրենիքի. նրանք գնացին, որ մենք ապրենք»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին, որով Արցախի տարածքները հանձնվեցին Ադրբեջանին՝ տիկին Աստղիկը խոսքն ուղղեց առհասարկ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին ու շեշտեց, որ դժվար է հիմա հանգիստ քնել, այն էլ երեխայի նկարը գրկած՝ հույսով, որ գոնե այդ գիշեր երազում կհանդիպեն: «Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում ընտանիքի քարուքանդ լինելը, քանդվեց այն ամենն, ինչ 21 տարի փափագել էի։ Իմ տան հենարանը կորցրեցի։

Եվ ո՞վ է պատասխանը տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար, իմ ճերմակած մազերի համար, իմ ամեն արցունքի համար։ Սա էր ձեր պլանը, ուրեմն թող նախապես հետ քաշեիք զորքը, թողեիք, որ ես էլ մնացած մայրերի պես կարողանայի գրկել իմ բալին, ամուսնացնեի բալիս: Օծանելիք ու ժամացույց են գողացել, բայց ինձանից իմ լույսը գողացաք»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>