Վատ բան տեսնո՞ւմ եք դրա մեջ, որ Ադրբեջանում մեր ապրանքը կարողանանք վաճառել․ իմքայլական պատգամավոր. Տեսանյութ
«Ամեն մի բառի, տառի վրա աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող է: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»: Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք իր համար ընդունելի է էկոնոմիկայի նորանշանակ նախարարի կարծիքը, որ հնարավոր է Հայաստանում ադրբեջանական ապրանքներ վաճառվեն: