Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Մերժվածը». Փաշինյանին մնում է մտածել միայն մեկ թեմայի մասին՝ «հումանիտար միջանցք» հեռանալու համար

Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումները շարունակում են հերքումներ ստանալ: Սկզբում Հայաստանի առաջին երկու նախագահների՝ Լեւոն Տե-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներն արձագանքեցին «կապիտուլյանտի հուշերին», իսկ այսօր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հերքեցին Փաշինյանի խոսքերը:

Պետք է նշել նաև, որ Շուշիի կարգավիճակի մասին, մինչև նոյեմբերի 9-ը պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին Փաշինյանի խոսքերը հերքեցին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ ԱԳՆ-ն:

Այս ամենը հուշում է, որ պաթոլոգիական ստախոսն է այսօր ղեկավարում Հայաստանը: Մարդ, ով ստում է բոլորին ու ստում բոլորի մասին: Մարդ, որի նպատակն է պահպանել իր իշխանությունը ցանկացած տրամաչափի ստի շնորհիվ:

Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ, քվեարկության իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ պետք է ինքն իտեն տա հետևյալ հարցերը. եթե Փաշինյանը ստում է նախկին նախագահներին եւ նախկին նախագահների մասին, եթե նա ստում է Պուտինի մասին, եթե նա ստում է Վլադիմիր Պուտինին, ապա քանի՞ սուտ է նա ասել հասարակ ժողովրդին: Եվ այսքանից հետո նա ինչպե՞ս է պիտի ղեկավարի երկիրը:

Իր «կապիտուլյանտի հուշերով» Փաշինյանը փորձում է մնալ իշխանության գլուխ՝ չհասկանալով, որ «իշխանության բուրգն արդեն քանդվում է»: Ամեն օր մարզպետները լքում են նրա թիմը, պատգամավորները լքում են իշխող խմբակցությունը, մի շարք դատավորներ նույնիսկ անհրաժեշտ չեն համարում գալ նրա հետ հանդիպումների: Փաշինյանն իշխանության բեկորներ ունի, և այդ բեկորները հայտնվում են փողոցներում, երբ անվատանգության տասնյակ աշխատակիցներ պաշտպանում են նրա ավտոշարասյունը: Բայց այս բեկորների ազդեցությունը կարճատև է: Անհնար է ամբողջ կյանքում սեփական ժողովրդից անընդհատ թաքնվել բարիկադների հետեւում:

Իրականում, Փաշինյանն այժմ ունի հիմնավորման միայն մեկ թեմա, որի մասին պիտի մտածի՝ ինչպե՞ս ստեղծել «հումանիտար միջանցք», որը թույլ կտա նրան հանձնել իշխանությունը՝ առանց ցնցումների, թե՛ իր համար, և թե՛ երկրի համար: Սա միակ թեման է, որը պետք է հետաքրքրի վարչապետին:

Այս համատեքստում Վիկտոր Յանուկովիչն ավելի երջանիկ մարդ է, քանի որ նրա «միջանցքն» իրեն բերեց Ռոստով: Փաշինյանին չեն օգնի նրա «օտարերկրյա գործընկերները»: Նրանք չեն օգնել պատերազմի ժամանակ, և չեն օգնի նաև հիմա:

Հետեւաբար, Փաշինյանը պետք է այս միջանցքը փնտրի երկրի ներսում:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>