Հայ բռնցքամարտիկները Թբիլիսիում 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են, տեղեկացնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից:
Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ: