Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

ԲԴԽ անդամ Գ. Բեքմեզյանը չի ափսոսում, որ վարչապետի հետ հանդիպմանը չի եղել

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը չի մասնակցել այսօր վարչապետի կազմակերպած դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը, որը կայացել է Կառավարության շենքում` կեսօրին։ Ի դեպ, վարչապետի հրավիրած ԲԴԽ կազմի եւ դատարանների նախագահների հետ հանդիպմանը, ըստ մամուլի հրապարակումների, հրաժարվել են մասնակցել ԲԴԽ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը եւ Մեսրոպ Մակյանը։ Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հրավերը մերժած դատավորների շարքում են նաեւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, ըստ մամուլի` նրանք մերժել են հողեր հանձնած վարչապետի հետ հանդիպում ունենալ։

Գրիգոր Բեքմեզյանը մեժողներից չէ, նա պարզապես ընդգրկված չի էլ եղել ցանկալիների ցուցակում։ Այդ հանդիպման մասին, ասում է, մամուլից եմ տեղեկացել։ Այս մասին նա հայտնեց Yerevan.today-ի հետ զրույցում` ընդգծելով, որ իրեն առհասարակ հրավեր չի էլ եղել, եւ ծանոթ չէ քննարկվող օրակարգին։ Ուրեմն ինչո՞ւ չի հրավիրվել , եւ արդյոք պարզաբանում պահանջե՞լ է ԲԴԽ կազմից` իրեն տեղյակ չպահելու պատճառների, մասնակիցների ընտրության սկզբունքի մասին, հետաքրքրվեցինք նրանից։ Բեքմեզյանը նշեց, որ չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, ասում է` ես միայն փաստն եմ արձանագրել։ Իսկ կայացած փաստին ԲԴԽ անդամը չցանկացավ իրավական գնահատական տալ, խուսափեց։ Այդուհանդերձ նորմա՞լ է, երբ վարչապետը դատարանների նախագահներին, ՀՔԾ ՔԿ նախագահին ու ԲԴԽ անդամներին իր մոտ է կանչում, պատերազմը դադարեցնելու եռակողմ ակտին Հայաստանում հետեւած հասարակական քաղաքական պրոցեսներն է քննարկում, այդ թվում` կոնկրոտ դրվագներով գործողությունների իրավաչափության մասով, պարոն Բեքմեզյանը կրկին շրջանցեց թեման` պատճառաբանելով, թե հանդիպման քննարկումների բովանդակությանը ծանոթ չէ, տեղյակ չէ ինչ բնույթի հարցեր են շոշափվել։

Ասաց, որ չի ափսոսում իր չմասնակցելու համար, բայց նաեւ չգիտեր, թե ինչ կաներ եթե հանձնարարականը կամ հրավերը տրվեր։ Նրա խոսքով, ԲԴԽ կազմից ներկա գտնվել են միայն Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ Անի Մխիթարյանը, ինչ սկզբունքով` հայտնի չէ։ Ներկա գտնված ԲԴԽ անդամնեիի հետ Բեքմեզյանը դեռեւս կապ չէր հաստատել․ «Վաղը կխոսեմ խորհրդի անդամների հետ, կհասկանամ՝, ինչ է եղել, ոնց է եղել... իսկ գնահատականներ չեմ կարող տալ մի բանին, որի մասնակիցը չեմ եղել, որքան էլ պաշտոնական հաղորդագրությանը ծանոթ լինեմ»։

Այս օրերին, երբ կապիտուլյացիայի ակտից հետո քաղաքական հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են հնարավորինս կանխել պետականության անկումը, եւ վարչապետը ահա նման հանդիպումներ է անցկացնում դատաիրավական համակարգի ղեկավար կազմի հետ, արդյո՞ք չի նշանակում, որ վարչապետը այս օրերին նման հանդիպումներով ճնշում է բանացնում դատական համակարգի վրա, պարոն Բեքմեզյանն իր մեծաթիվ գործընկերների նման դիտարկումներին այսպես պատասխանեց․ «Ես միայն իմ պնդումը կասեմ, որ դատական իշխանությունը ոչ մեկից կախված չէ, սա ես հիմա վստահորեն եմ ես ասում։ Դատական իշխանության գործը արդարատություն ապահովելն է, մենք զերծ պետք է մնանք քաղաքական գործընթացներից»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>