Շունչս, շունչս, շունչս, լավ, գալիս եմ․ մեքենա նստելուն դիմադրող քաղաքացուն ասֆալտին պառկեցրին. Տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ակցիայի մասնակիցներն անընդմեջ փորձում էին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ամեն անգամ ոստիկանները բերման էին ենթարկում նրանց։
Ակցիայի մյուս մասնակիցները երթով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա։ Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։ Ակցիային զուգահեռ, ոստիկանական ուժերը պատ են կազմել այնպես, որ քաղաքացիները հնարավորություն չունենան փողոց փակել։
Քաղաքացիներից մեկը բերման ենթարկվելիս փորձեց դիմադրել։ Վերջինս հայհոյանքներ հնչեցրեց, նրան պառկեցրին ասֆալտին։
«Շունչս, շունչս, շունչս, լավ, գալիս եմ, շունչս»,- գոռաց քաղաքացին, ապա նրան տեղափոխեցին ոստիկանական մեքենա։
Մանրամասները՝ տեսանյութում: