Ադրբեջանն ավտոճանապարհ կկառուցի մինչեւ Հայաստանի հետ սահմանը
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանը նախատեսում է ավտոճանապարհ կառուցել մինչեւ Հայաստանի հետ սահմանը Ղարաբաղում հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:
«Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի հետ սահման մայրուղին է»,- ասել է նա ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Նա նշել է նաեւ, որ ապագայում այս մայրուղին կարող է ավելի հեռու ձգվել` Հայաստանի սահմանից Նախիջեւանի ուղղությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Ֆիզուլիի շրջանից դեպի Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք տանող մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը 101.5 կմ կկազմի

