«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ

Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց առաջ, պարզվում է, իր երբեմնի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիրքերը թուլացնելու համար ներքին կարգով գործընթաց է սկսել, որ վերջինիս հեռացնի ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու պաշտոնից։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը:

Այս մասին կայքին փոխանցեցին ԱԺ- ում վերջինիս կոլեգաները։

Հասցրե՞լ է Դավիթ Տոնոյանը իր առջև դրած խնդրով իրավական ընթացակարգ սկսել, չգիտեն, արդյո՞ք նա իր մտահոգությունը քննարկել էր իշխանական բուրգի վերին օղակի հետ, Yerevan.Today-֊ին այս տեղեկատվությունը չհաջողվեց պարզել կողմերից։ Հիշեցնենք, այս երկու պաշգոնատար անձանց միջև օրերս լուրջ փոխհրաձգություններ եղան` մեղադրանքներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորենքներ ու սպառնալիքներ հրապարակային, բայց ոչ դեմ առ դեմ։

Եվ պետք է ընդգծել, որ 44 օր տևած պատերազմի շրջանում երբևէ մեր պաշտպանունակությունից չդժգոհած Անդրանիկ Քոչարյանը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո հանկարծ գլուխ բարձրացրեց ու անսպասելիորեն որոշեց բացառապես բանակի պարտությունը քննադատել և դրանում մեղադրել Դավիթ Տոնոյանին։  Պաշտպանության նախարար Տոնոյանի հետ նրա հեռակա բանավեճը մեծ աղմուկ բարձրացրեց, օրեր տևած թիրախավորված հարձակումը Տոնոյանի վրա չսահմանափակվեց մեկ ակտով։ Բանակին հասցեագրված նսեմացուցիչ արտահայտություններ իրեն թույլ տվեց պատգամավոր Քոչարյանը`«բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար ունենք», կամ՝ «նախարարը ձկնորսի համազգեստով է ներկայանում» և այլն։ Իսկ օրեր անց Տոնոյանը հրաժարականի դիմումով հեռացվեց համակարգից։ Ինչ խոսք, Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին չորս անգամ  բավականին մերկացնող կոշտ ձևակերպումներով հակադարձեց Քոչարյանի արշավին` ընդհուպ վիրավորական արտահայտություններով բնութագրելով իշխանական անձի ոլորտային բոբիկ գիտելիքները։ Ավելին`Քոչարյանի հետևողական ջանքերին ի պատասխան`Տոնոյանը խոստացել էր նաև պետական գաղտնիք պարունակող նրա ելույթների համար դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։

Այսօր Անդրանիկ Քոչարյանին թվում է, թե ձիու վրա է, Տոնոյանը հեռացվել է համակարգից, բայց ներխոհանոցային քննարկումներում թեման դեռևս թեժ է։ Քոչարյանի կոլեգաները պատմում են Տոնոյան-Քոչարյան երբեմն ջերմ ընկերական հարաբերությունների, ու  գժտության պատճառ դարձած ինչ-ինչ հանգամանքների մասին` չարաշահված վստահություն, Քոչարյանի որդու ծառայության կոմֆորտ, մյուս որդու փաստացի «ազատում» բանակից ու էլի ուշագրավ դրվագներ են հիշատակում։ Իշխանական շրջանակներում ենթադրում են որ Տոնոյանի ակնարկած կոմպրոմատը, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի  զանգի մասին է, զանգ Պաշտպանության նախարարին` պատերազմի ամենաթեժ օրերին։ Ի սկզբանե Քոչարյանը իր ընկերոջը` Աշոտ Զաքարյանին իր իսկ միջնորդությամբ, ասում են, Ռազմական ոստիկանության պետ նշանակելուց հետո, Տոնոյանի հետ հարաբերությունները չարաշահել է, ինչ-որ գնդապետի պատճառով։ Իսկ մամուլում օրերս գրվեց ՌՈ պետի սենյակում Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ փոխգնդապետի վրա ճնշումների և սպառնալիքների մասին, որով, ի դեպ, ՀՔԾ ն դեռևս  քննություն չի էլ սկսել։

Իսկ ահա  վերջին կաթիլը, որով Տոնոյանի հետ հարաբերությունները սրվել են կտրուկ ու վերջնականապես, ըստ մեր աղբյուրի, Անդրանիկ Քոչարյանի`արտիլերիստ որդուն պատերազմի թեժ օրերին զանգով թիկունք բերելու ձախողված փորձն է եղել։

Դավիթ Տոնոյանը իշխանական պատգամավորի որդուն անվտանգ տարածք տեղափոխելու խնդրանքին ընդառաջ չի գնացել, ու չի բացառվում որ այս մերժումն էլ հետագայում դարձել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ թիրախավորման և պարտության մեղքը նրա վրա բարդելու պատճառ։

Դավիթ Տոնոյանից այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ ևս չհաջողվեց, պաշտոնանկությունից հետո նա ինքնամեկուսացել է, զանգերին չի պատասխանում, իսկ Ադրանիկ Քոչարյանը որքան էլ կատեգորիկ հրաժարվեց պատասխանել իր համար անկանխատեսելի լրատվամիջոցի հարցերին, մի քանի բան հաջողվեց կորզել նրանից։ ԱԺ -ում Yerevan.Today-ի հարցին, ինչո՞ւ սև կատու անցավ Տոնոյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև, արդյո՞ք ճիշտ է, որ որդուն պատերազմի թեժ օրերին առաջնագծից դեպի թիկունք բերելու խնդրանքով դիմել է նախարարին և կտրուկ մերժումի վիրավորանքից է արշավ սկսել նրա դեմ, այս հարաբերությունների ու հրաժարականի փոխկապակցվածություն կա՞, թե՞ ոչ․ այդ տեղեկատվություններին Քոչարյանը իրեն բնորոշ կտրուկ տոնով արձագանքեց։ Նա լկտի սուտ որակեց Դավիթ Տոնոյանին իր կողմից արված զանգի մասին լուրերը և ասաց, որ շատ երջանիկ կլիներ նրան հանդիպել դատարանում։ Մանրամասները` տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>