Համաձայնագրի մեջ կան բաց հարցեր. Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար. Տեսանյութ
Դիտել նաև
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից, ցանկանում է միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել
Առաջարկվում է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշին ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում
Փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00-ին հավաք տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի առջև
Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին
ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք հրատապ․ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում պարտավորություններից մեկն է Ղարաբաղի մշակութային հոգեւոր ժառանգության պահպանությունը։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հիշեցրեց, որ համաշխարհային ժառանգության մի մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ «Դա համաշխարհային ժառանգություն է»,- շեշտեց Ժան-Բատիստ Լեմուանը։
Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության համար պետք է համագործակցություն հաստատվի միջազգային կազմակերպությունների հետ։

