Մարսելում ազգային հերոս Սողոմոն Թեհլերյան անունով հրապարակ կանվանակոչվի
Մարսելում (Ֆրանսիա) ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ կանվանակոչվի:
«Հանդիսավոր բացումը նախատեսված է ապրիլի 21-ին, որին կմասնակցեն Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդին, Ֆրանսիայի հասարակական գործիչներ և հայկական համայնքի ներկայացուցիչնեև», - հաղորդում է «Armenian Weekly»-ն:
Նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին և Մարսելի քաղաքապետարանին:
Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է. ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը:
Zham.am