Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Բնական է, որ հասարակությունը խոր դեպրեսիայի մեջ է և շատ զգայուն է յուրաքանչյուր հարցի նկատմամբ։ Կասկած չկա, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պետք է գործի պետություն-հասարակություն համագործակցային միջավայրը։ Բայց իրադարձությունները տանում են նրան, որ պետությունը վերջին շրջանում ավելի է օտարացել հասարակությունից։ Դրա վաղ վկայությունն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա անբովանդակ, անիմաստ, բոլորի նկատմամբ մեղադրանքների նպատակ ունեցող «հեռուստաուղերձը»:

Բայց այս ամենը շատ ավելի խորքային պատճառներ ունի: Երկուսուկես տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես «հեղափոխականները» պարզապես ավիրեցին պետական համակարգը, սկսեց գերիշխել դիլետանտիզմը, իսկ պաշտոնյաներն ավելի շատ զբաղված էին սոցցանցային փիառով և քաղաքական դիվիդենտներ շահելով, քան իրական գործունեությամբ։ Այսպիսի իրադրության պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե կառավարման համակարգում միայն մեկ անձ կա, և այդ անձի ազգանունը Փաշինյան է. նա մեկ գլխավոր վարակաբան է կորոնավիրուսի թեմայով, մեկ՝ ռազմական փորձագետ, մեկ՝ գլխավոր տնտեսագետ, մեկ՝ գերագույն գլխավոր մամուլի քարտուղար և այսպես շարունակ։ Իսկ այդ դեպքում պետական կառավարման համակարգի աշխատանքի բուն առաքելությունը չի երևում և ստվերվում է Փաշինյանի լայվերով ու շատախոսությամբ։

Բացի այդ, նա միևնույն հարցի շուրջ շատ արագ կարող է փոխել կարծիքները, պահի տակ որոշումներ ընդունել և դրանք պարտադրել պետական համակարգին, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել են պետական համակարգից հեռացած գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներն անխտիր: Երբ որևէ խնդրի արծարծումը ձեռնտու է իրեն, Փաշինյանը դրա պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ երբ քաղաքական առումով այն ձեռնտու չէ, ապա պատասխանատվությունն ընկնում է պետական որոշ կառույցների, անհատների վրա (դե, նախկինները միշտ կան ու կան)։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելու դեպքում էլ նույն տրամաբանությունն է գործում։ Փոխանակ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը Փաշինյանը վերցնի իր ուսերին, որը կարող է բերել նաև արտահերթ զարգացումների, այդ թվում՝ նոր ընտրությունների և իշխանափոխության կոնտեքստում, Փաշինյանը զբաղված է ձախողումներն այլոց վրա գցելով։

Դրա արդյունքում է, որ այս ծանր իրավիճակում պետության համար կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է լոկ պետական կառավարման համակարգում նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձևական փոփոխությամբ։ Սակայն այդ կադրային տեղաշարժերն ի՞նչ են փոխելու, երբ կառավարության ընդհանուր քաղաքական կուրսը նույնն է մնացել։ Բացի դրանից, նոր նախարարները պետք է որոշակի ադապտացիոն փուլ անցնեն, իսկ դրա համար ժամանակ չկա։ Նաև դա է պատճառը, որ քաղաքացիները պետության աջակցությունը ստանալու փոխարեն, իրենք անձամբ պետք է լուծեն սեփական հարցերը։ Եվ տպավորություն է առաջանում, որ պետական կառույցներն ուղղակի պարապուրդի են մատնված, իսկ ընթացիկ զարգացումները թողնված են ինքնահոսի։

Օրինակ՝ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ բնակիչներն անձամբ պետք է բանակցեն ադրբեջանական զինվորականների հետ, որպեսզի կարողանան որոշակի սահմանագծման հասնել, կամ խնդրել, որ հակառակորդի զինվորականները թողնեն իրենց գույքը դուրս բերել։ Այդպես եղավ նաև Սոթքի հանք ադրբեջանցի զինվորականների մուտք գործելու դեպքում։ Մեծ աղմուկից և սոցցանցերում հնչող ահազանգերից հետո միայն իշխանությունները բարեհաճեցին պարզաբանումներ տալ, թե ինչն ինչոց է։

Այնինչ գոնե այս իրավիճակում իշխանությունները պարտավոր էին ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ և նախապես տեղեկացնել, թե ինչ է սպասվում իրենց։ Մի խոսքով, ակնհայտ է, որ երկրում լիակատար անիշխանություն է, պետական մարմինները չեն գործում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ աթոռին ու մանիպուլացնել հասարակությանը: Ինչպես հայտնի օգտատերերից մեկն էր գրել Նիկոլի երեկվա «հեռուստաուղերձից» հետո, «ժամանակին պատմությունն էին կեղծում, հիմա՝ իրականությունը»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>